10

ԱՊՊԱ



ԱՊՊԱ պայմանագիր` ճանապարհին առաջացող կոնֆլիկտների քաղաքակիրթ լուծում

Բոլորս գիտենք սարսափելի պատմություններ, երբ ավտովթարում մեղավոր ճանաչված վարորդը ստիպված տարիներ շարունակ գումար է խնայում, որպեսզի կարողանա վճարել վնասված, և ինչն ամենատհաճն է` ուրիշի մեքենայի վերանորոգման համար: Եվ լավ է, եթե հարցը փոխհամաձայնությամբ կամ նույնիսկ դատարանով է լուծվում՝ առանց ծեծկռտուքի (մեղավոր վարորդի հետ նախնական ֆիզիկական հաշվեհարդարի): Լինում են դեպքեր, երբ վարորդների «դեմը կտրում են» միտումնավոր, հետո գումար պահանջելու համար: Մարդկանց դարձնում են հաշմանդամ, ստիպում են վաճառել իրենց մեքենաները, տները… Ոմանք ընտանյոք հանդերձ ստիպված են լինում ապրել վարձով: Շնորհիվ Հայաստանում ապահովագրական համակարգի զարգացմանը ճանապարհներին առաջացող նման կոնֆլիկտները կլուծվեն քաղաքակիրթ ձևով:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԱՊՊԱ-ն: Ցավոք, ոմանք չեն պատկերացնում, թե ինչի համար է պետք ԱՊՊԱ վկայագիրը: Շատերը կարծում են, որ դա ընդամենը «թուղթ» է, որը անհրաժեշտ է մեքենայի հաշվառման կամ տեխզննում անցկացնելու համար, որը պահանջելու են Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները և որի բացակայության դեպքում նախատեսված են բավականին մեծ տուգանքներ: Շատերը կարծում են, որ պարտադիր ապահովագրությունը ապահովագրական ընկերությունների սեփականատերերի համար հարստանալու լրացուցիչ միջոց է: Արդյո՞ք դա այդպես է:

Ավտոմեքենա վարելիս ցանկացած վարորդ կարող է դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) մասնակից: Նույնիսկ մեծ վարորդական ստաժ ունեցողները կարող են հայտնվել տհաճ իրավիճակում: Ճանապարհի մեջտեղում հանկարծակի հայտնված երեխան, «կարմիր լույսով» անցնող «շտապ օգնության», ոստիկանության մեքենան առաջացնում են վթարային իրավիճակ: Իսկ եթե վթարը տեղի է ունեցել Ձեր մեղքո՞վ: Այլ անձին պատկանող գույքին վնաս պատճառելու համար պատասխանատվությունը կրում է վնաս պատճառողը, այսինքն այն մարդը, որը վնասել է ուրիշի գույքը:

Կարևոր է հասկանալ, որ վնասված գույքի արժեքը կարող է հասնել մի քանի միլիոն դրամի, և վթարի պահին ղեկին նստած վարորդը ստիպված է լինելու վճարել այդ գումարը վնասված գույքը վերանորոգելու համար:

ԱՊՊԱ վկայագիրը պաշտպանում է ավտոսեփականատերերին անկանխատեսելի ծախսերից:

2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը առաջարկում է կնքել ԱՊՊԱ պայմանագրեր:

Քանի որ ԱՊՊԱ-ն չի ծածկում մեղավոր վարորդի մեքենային պատճառված վնասները, ուստի ԱՊՊԱ պայմանագրի հետ մեկտեղ մենք խորհուրդ ենք տալիս կնքել նաև Ձեր ավտոմեքենայի ֆիզիկական վնասներից և առևանգումից ապահովագրության`ԿԱՍԿՈ և ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրության պայմանագրեր ԱՊԿԱ: Եթե առաջինը Ձեզ կօգնի խնայել Ձեր մեքենայի վերանորոգման գումարները պատահարի մեղավոր կողմ լինելու դեպքում, ապա երկրորդի դեպքում, եթե վնասի գումարը գերազանցի ԱՊՊԱ պայմանագրով սահմանված գումարը, ԱՊԿԱ պայմանագիրը կխնայի Ձեր փողերը, և Դուք կխուսափեք մեծ չնախատեսված ծախսերից:

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2018-11-13 18:20:21