11

ԱՊՊԱ



ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են հետիոտնին, տուժող վարորդին, ուղևորներին և այլ անձանց պատճառված անձնական վնասները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարում տուժած ճանաչված անձանց պատկանող գույքին պատճառված վնասները.

Անձնական վնասներ.

  • Առողջությանը պատճառված վնասները՝ մինչև 3,300,000 դրամ:
  • Դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները)՝ չափը հաստատող փաստաթղթերի հիման վրա:
  • Տուժողի մահը՝ 1,000,000 դրամ:
  • Մեկ պատահարի հետևանքով տուժած բոլոր անձանց վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 33,000,000 դրամ:

Գույքին պատճառված վնասներ.

  • Տուժողի ավտոմեքենային պատճառված վնասը՝ մինչև 1,800,000 դրամ:
  • Տուժողին պատկանող այլ գույքին պատճառված վնասը՝ մինչև 1,800,000 դրամ:
  • Մեկ տուժողի ավտոմեքենային և նրան պատկանող այլ գույքին՝ մեկ ՃՏՊ-ի արդյունքում պատճառված վնասների համար վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է մինչև 1,800,000 դրամ:
  • Մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատկանող այլ գույքին պատճառված վնասների համար վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է մինչև 1,800,000 դրամ:
  • Մեկ պատահարի հետևանքով բոլոր ավտոնեքենաներին պատճառված վնասների դիմաց վճարվող ապահովագրական հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 18,000,000 դրամ:

Եթե վնասի չափը գերազանցում է նշված գումարները, ապա տարբերությունը տուժողին պետք է վճարի վնաս պատճառողը:

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2018-11-13 18:20:33