124



2017 թվականի պրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում տուժողները ստանում են ապահովագրական հատուցում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունից:

Ձեր գործողությունները ՃՏՊ-ի դեպքում

ՃՏՊ-ի վայրում գործողությունների կարգը սահմանված է Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի կանոններով, որովհետև ըստ օրենսդրության, բոլոր ավտոսեփականատերերը պետք է ունենան ԱՊՊԱ պայմանագիր: Գործողությունների ստանդարտ կարգը հետևյալն է.

  • Անմիջապես կանգնեցրեք ավտոմեքենան և միացրեք վթարային լուսային ազդանշանը:
  • Զանգահարեք (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով, դեպքի վայր կանչեք ապահովագրական ընկերության ներկայացուցչին և սպասեք նրա ժամանմանը:
  • Մի՛ տեղաշարժեք ավտոմեքենան և ոչինչ ձեռք մի տվեք պատահարի վայրում (վթարի հետ կապված առարկաները) մինչև ապահովագրական ընկերության աշխատակցի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի ժամանումը: 
  • Տուժածներին Ձեր ավտոմեքենայով հիվանդանոց փոխադրելու անհրաժեշտության դեպքում նախապես՝ վկաների ներկայությամբ, լուսանկարեք վթարի պատկերը՝ ավտոմեքենաների դիրքը, վնասվածքները, հետքերը և պատահարի հետ կապված մյուս առարկաները
  • Ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելուն պես անհրաժեշտ է կատարել նրա հրահանգները

ԱՊՊԱ-ի մասին օրենքի համաձայն ՃՏՊ տեղի ունենալուց հետո 3 ամսվա ընթացքում անհրաժեշտ է դիմել Երևանում՝ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ հատուցումների կարգավորման կենտրոն՝ Հալաբյան 9/4 հասցեում գտնվող Հայտերի կարգավորման կենտրոն, իսկ մարզերում՝ ընկերության տեղական գրասենյակ, գրել վնասները հատուցելու դիմում  և ներկայացնել փաստաթղթերի պահանջված ցանկ: Բոլոր հնարավոր տարբերակները ներկայացված են ստորև.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

2016 թվականի սեպտեմբերի 01-ից նախատեսված է նաև ՃՏՊ վայրում գործողությունների պարզեցված տարբերակ:

Պարզեցված կարգը ընտրելու դեպքում կարելի է չսպասել ապահովագրական ընկերության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների ժամանմանը պատահարի վայր: Սակայն տվյալ կարգով կարելի է առաջնորդվել, եթե ՃՏՊ-ն համապատասխանում է հետևյալ պահանջներին.


1.      
ՃՏՊ-ում ներգրավված են միայն երկու ավտոմեքենա, և երկուսն էլ ունեն գործող ԱՊՊԱ պայմանագրեր,

2.      ՃՏՊ-ի դեպքում վնաս է պատճառվել միայն այդ երկու ավտոմեքենաներին,

3.      Վնաս պատճառած անձն ընդունում է, որ ՃՏՊ-ի առաջացման միակ մեղավորն ինքն է և առկա է փոխադարձ համաձայնության դրա վերաբերյալ,

4.      Տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100,000 դրամ,

5.     5 աշխխատանքային օրվա ընթացքում  Ձեր ապահովագրական ընկերությանը ներկայացնել համաձայնեցված հայտարարագիրը և լուսանկարները և գրել ապահովագրական հատուցում ստանալու դիմում:

 

Մանրամասն գործողությունները պատահարի վայրում կարող եք բեռնել այս էջի աջ հատվածից կամ ուղղակի սեղմեք այստեղ:

 

Կարևոր է, որպեսզի այսուհետ բոլոր վարորդներին անհրաժեշտ է մեքենայում ունենալ Համաձայնեցված հայտարարագրի ձևաթուղթը: Ձեր հարմարության համար այն նույնպես տեղադրված է աջ հատվածում: Կարող եք այն վերցնել նաև մեր ընկերության ցանկացած գրասենյակից կամ գործակալից:

Չմոռանաք, որ ստորագրված համաձայնեցված հայտարարագիրը և լուսանկարների ֆայլերը պետք է փոխանցել տուժող վարորդին, իսկ նա իրեն հերթին պետք է 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանա ապահովագրական ընկերություն՝ գրի դիմում և ներկայացնի դրանք: մենք նախատեսել ենք ՃՏՊ-ի վայրում նկարահանած տեսանյութերի ֆայլերը փոխանցելու տեխնիկական միջոցներ, այնպես որ կարող եք ուղակի գալ մեզ մոտ հեռախոսով:

 

ԱՊՊԱ-ի գծով ապահովգրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

 

Ֆիզիկական անձի համար՝

  • Անձնագիր
  • Տեխ. անձնագիր
  • Վարորդի վարորդական վկայական
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)
  • Լիազորագիր (տրված սեփականատիրոջ կողմից)
  • Սեփականատիրոջ անձնագրի պատճեն

 

Իրավաբանական անձի համար՝

  • Դիմումատուի անձնագիր
  • Վարորդի վարորդական վկայական
  • Տեխ. անձնագիր
  • Տեխ. անձնագրի ներդիր (եթե շահագործվում է այլ համարանիշով կամ որպես տաքսի)
  • Պետ. ռեգիստրի վկայական
  • ՀՎՀՀ
  • Լիազորագիր (տրված ղեկավարի կողմից)
  • Ղեկավարի անձնագրի պատճեն
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)

 

 Նախարարության աշխատակազմի համար՝

  • Դիմումատուի անձնագիր
  • Վարորդի վարորդական վկայական
  • Տեխանձնագիր
  • Լիազորագիր (տրված Աշխատակազմի ղեկավարի կողմից)
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)

 

 Ոչ առևտրային կազմակերպության (կամ բանկի), որոնք չունեն պետ. ռեգիստրի վկայական՝

  • Դիմումատուի անձնագիր
  • Լիազորագիր (տրված ղեկավարի կողմից)
  • Ղեկավարի անձնագրի պատճեն
  • Տեխ. անձնագիր
  • Տեխ. անձնագրի ներդիր (առկայության դեպքում)
  • Վարորդի վարորդական վկայական
  • Գրանցման վկայական (լիցենզիա)
  • ՃՈ արձանագրություն (եթե առկա է)

Նշված բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելուց հետո դիմումը համարվում է  ընդունված և սկսվում է հատուցման օրերի հաշվարկը

 

ԿԱՍԿՈ-ի գծով ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

ՃՏՊ տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում այցելեք ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ հատուցումների կարգավորման կենտրոն փաստաթղթերի հետևյալ ցանկով.

  • Անձնագիր
  • ԿԱՍԿՈ պայմանագրի բնօրինակը (հնարավոր է ներկայացնել պատճենը, եթե ԱՄ-ն վարկով է).
  • Եթե դիմում է ոչ սեփականատերը.
  • Սեփականատիրոջ շահերը ապահովագրական ընկերությունում ներկայացնելու լիազորագիր՝ ֆիզիկական անձանց դեպքում հաստատված նոտարով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գլխավոր տնօրենի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով:
  • Արձանագրության և որոշման պատճենները կամ վարչական իրավախախտման սահմանումը:
  • Պետական գրանցման վկայականի բնօրինակը
  • ՃՏՊ-ի ժամանակ մեքենան վարողի վարորդական իրավունքները:

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով:

Հրապարակված է՝ 2017-09-22 13:55:46