125



Պետք է Ապահովագրական Ընկերությանը ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.

ա) գրավոր հայցային դիմում, որտեղ նշված են տվյալ իրադարձության առաջացման հանգամանքները: Դիմումի ձևը Ապահովադիրը (Ապահովագրված անձը, Շահառուն, ժառանգները), կարող է ստանալ Ապահովագրողի գրասենյակից.

բ) վկայագրի/պայմանագրի բնօրինակը

գ) անձնագրի բնօրինակը

 

Վերոհիշյալ փաստաթղթերից բացի Ապահովագրողին ներկայացվում են ապահովագրված անձին՝ 

մարմնական վնասվածք պատճառվելու դեպքում`

ա) համապատասխան իրավասու մարմինների փաստաթղթերը, որոնք վկայում են Պայմանագրի/Վկայագրի գործողության ընթացքում որոշակի դեպքի առաջացումը, որն ունի ապահովագրական պատահարի հատկանիշներ, նրա առաջացման հանգամանքների մասին, պարունակելով Ապահովագրված անձի լրիվ ախտորոշումը, բուժման ժամկետների, բուժիչ և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկություններ:

բ) արտադրությունում դժբախտ պատահարի մասին ակտ (անհրաժեշտության դեպքում, երբ պետք է սահմանվի պատահարի կապը Ապահովագրված անձի կողմից աշխատանքային պարտականությունների կատարման հետ), եթե այդ մասին նախապես հայտնվել է Ապահովագրողին.

գ) բուժսոցիալական փորձաքննության մարմնի տեղեկանքը հաշմանդամության խումբը (կարգը) սահմանելու մասին:

Ժամանակավոր անաշխատունակության դեպքում` Ժամանակավոր անաշխատունակության թերթիկ

 

Ապահովագրված անձի մահվան դեպքում ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) վկայագրի/պայմանագրի բնօրինակը

բ) անձնագրի բնօրինակը

գ) ապահովագրված անձի մահվան վկայականի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճենը

դ) բժշկական փաստաթուղթ (կամ նրա օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված պատճեն), որտեղ նշված է Ապահովագրված անձի մահվան պատճառը (մահվան բուժվկայականից քաղվածք, դատաբժշկական եզրակացություն և այլն)

ե) ժառանգության նկատմամբ իրավունքի վկայականի պատճենը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (ներկայացվում է միայն ժառանգի կամ ժառանգների կողմից): 

 

Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում որոշում ընդունելու ապահովագրական հատուցում վճարելու կամ մերժելու վերաբերյալ, Ապահովագրողն իրավունք ունի պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են վերջնական որոշում ընդունելու համար, ինչպես նաև անցկացնել ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն, ինքնուրույն պարզել ապահովագրական պատահարի առաջացման պատճառները և հանգամանքները:

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88:

Հրապարակված է՝ 2016-11-30 11:42:09