126



Գույքին պատճառված վնասի դեպքում գործողություններ.

1. Տեղեկացրեք: Տեղեկացրեք տեղի ունեցածի մասին համապատասխան մարմիններ.

  • Հրդեհ՝ ԱԻ նախարարության Հրշեջ ծառայություն
  • Պայթյուն՝ ԱԻ նախարարություն
  • Ջրագծի, տաքացուցիչ և կոյուղային համակարգի վթար՝ Համայնատիրություն, ջրմուղկոյուղի
  • Հարևան շինությունների ջրի հոսքի դեպքում ՝ Համայնատիրություն
  • Տրանսպորտային միջոցների կողմից պատճառած վնաս՝ Ճանապարհային ոստիկանություն
  • ապահովագրական գույքի վրա ծառերի ընկնելու դեպքում ՝ ԱԻ նախարարություն
  • Տարերային աղետ՝ ԱԻ նախարարություն, հիդրոմետ կենտրոն
  • Գողություն, կողոպուտ, կանխամտածված ոչնչացում (վնասում) այլ անձանց կողմից՝ Ոստիկանություն.

2. Փոքրացրեք վնասը: Փորձեք ձեռնարկել բոլոր միջոցները կանխելու կամ վնասը քչացնելու և գույքը փրկելու ուղղությամբ:

3. Փահպանեք դեպքի պատկերը: Խնդրում ենք, աշխատեք պահպանել վնասված գույքը այն տեսքում, որում այն հայտնվել է պատահարը տեղի ունենալու հետևանքով: 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Պատահարից հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է հայտնել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ հատուցումների կարգավորման կենտրոն և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)

2. Ապահովագրական վկայագրի օրիգինալը

3. Փաստաթղթեր վկայող գույքի սեփականության վերաբերյալ՝ քաղաքապետարանից, մարզպետարանից, գյուղապետարանից

  • Գույքի անձնագիր, որում նշված է գույքի գտնվելու վայրը
  • Գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ

4. Եթե փաստաթղթերը ներկայացնում է ոչ սեփականատերը.

Բացի այս էջում ներկայացված փաստաթղթերից, դիմողը պետք է ունենա իր մոտ սեփականատիրոջ կողմից տրված նոտարով հաստատված լիազորագիր ապահովագրական հատուցումը ստանալու վերաբերյալ:

5. Պատահարը հաստատող փաստաթղթեր.

Հրդեհի դեպքում

  • Քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
  • Հրշեջ ծառայության կողմից արձանագրություն և հրդեհատեխնիկական ակտ դեպքի ամսաթվով, պատճառով:

Պայթյունի դեպքում

  • Քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
  • Տեղեկանք դեպքի ամսաթվով, պատճառով և հանգամանքներով:

Գողության, երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների դեպքում

  • Քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում, վնասված կամ կորցված գույքի վերաբերյալ նշումով:

Տարերային աղետների դեպքում

  • Հիդրոմետ կենտրոնի տեղեկանք:

Տրանսպորտային միջոցների կողմից պատճառած վնասի դեպքում

  • ՃՏՊ-ի մասին տեղեկանք՝ մեղավոր անձի վերաբերյալ նշումով

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88:

Հրապարակված է՝ 2016-11-30 11:42:40