127



Քայլ 1

Եթե ճանապարհորդության ժամանակ Ձեզ հետ ինչ-որ բան է պատահել, անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

Անհապաղ զանգահարել Ձեր պայմանագրում կամ քարտի վրա նշված աջակցող կազմակերպության հեռախոսահամարով` +7 (495) 212 21 43  և փոխանցել հետևյալ տեղեկությունները.

  • Ձեր անունը, ազգանունը և հայրանունը:
  • Ապահովագրական պայմանագրի համար, վավերականության ժամկետը և տարածքը:
  • Ինչ է Ձեզ հետ պատահել և ինչպիսի օգնություն է Ձեզ անհրաժեշտ:
  • Որտեղ եք Դուք գտնվում և Ձեր կոնտակտային համարը:

Աջակցող կազմակերպության աշխատակիցները կկազմակերպեն օգնության տրամադրումը: Եթե Դուք չեք կարողանում կապնվել շուրջօրյա դիսպետչերական կենտրոնի նշված հեռախոսահամարով մինչև բժշկին դիմելը, ապա Դուք պետք է դա անեք առաջին իսկ հնարավորության դեպքում:

 

Միայն աջակցող կազմակերպության շուրջօրյա դիսպետչերական կենտրոն ժամանակին դիմելը կապահովի որակյալ բուժ կամ այլ անհետաձգելի օգնություն առանց Ձեր կողմից որևէ վճարումներ կատարելու:

 

Քայլ 2

Եթե Դուք ինքնուրույն եք կատարել ապահովագրական պատահարի հետ կապված ծախսերը, ապա վերցրեք այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ձեր կողմից կատարված ծախսերի փոխհատուցման հարցը դիտարկելու համար, և Հայաստան վերադառնալուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացրեք Վարդանանց 15/61 հասցեում գտնվող անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման կենտրոն հետևյալ փաստաթղթերը

  • Բժշկական կամ այլ հաստատության տեղեկանքի/հաշվի բնօրինակը (ֆիրմային բլանկի վրա կամ համապատասխան կնիքով), որտեղ նշված պետք է լինի հիվանդի անունը, ազգանունը, բժշկական եզրակացությունը, բժշկական օգնության կամ այլ ծառայությունների դիմելու ամսաթիվը (բժշկական ծառայությունների), բուժման տևողությունը համապատասխան բուժման պրոցեսների ժամկետներով, արժեքներով և վճարման ենթակա ամբողջ գումարը:
  • Բուժման հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը՝ կցված կտրոններով, որոնք պետք է կնքված լինեն դեղատան կնիքով: Պետք է լինի մանրամասն ցանկ՝ յուրաքանչյուր բուժանյութի գնով:
  • Լաբորատոր հետազոտությունների բժշկական ուղեգրի բնօրինակը՝ կցված լաբորատոր հետազոտությունների հաշիվ-ապրանքագիրը համապատասխան ամսաթվով և մատուցված ծառայությունների գներով:
  • Բուժման, ինչպես նաև դեղորայքի և այլ ծառայությունների համար կատարված ծախսերը հավաստող փաստաթղթեր (վճարման շտամպ, գումարի ստացման հավաստում կամ բանկային փոխանցման հաստատում)

Ճանապարհորդները, որոնք օգտագործում են բժշկի կողմից նշանակված դեղորայք, պետք է ունենան բավարար քանակի դեղորայք ճանապարհորդության ժամանակահատվածի համար: Ցանկալի է Ձեզ հետ ունենաք ախտորոշման տվյալները, բուժանյութի օգտագործման չափաբաժինը, գրություն տվյալ պահին այնպիսի առողջական խնդիրների մասին, որոնք կարող են պահանջել արտահերթ բժշկական միջամտություն/գործողություններ: Եթե Դուք օգտագործում եք ակնոցներ կամ լինզաներ, վերցրեք Ձեր հետ լրացուցիչ զույգ, կամ Ձեր հետ ունեցեք դեղատոմսը:

Հնարավոր է, որ կպահանջվեն նաև փաստաթղթերի թարգմանությունները:

Հաշվի առեք, որ վերոհիշյալ կետերից որևէ մեկի չկատարումը հիմք է Ձեր կողմից ներկայացված հատուցման հայտի մերժման համար: 

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կոնտակտ կենտրոն (012) 88 88 88:

Հրապարակված է՝ 2018-11-12 16:49:24