128



Գործողություններ ապահովագրական պատահարի ժամանակ

(իրավաբանական անձանց համար)

 

Քայլ 1

1. Կատարվածի մասին հայտնեք համապատասխան մարմիններին.

  • Հրդեհի դեպքում՝ ԱԻ նախարարության Հրշեջ ծառայություն
  • պայթյունի դեպքում՝ ԱԻ նախարարություն
  • Ջրագծի, տաքացուցիչ և կոյուղային համակարգի վթար՝ Համայնատիրություն, ջրմուղկոյուղի
  • Հարևան շինությունների ջրի հոսքի դեպքում՝ Համայնատիրություն
  • Տրանսպորտային միջոցների կողմից պատճառած վնաս՝ Ճանապարհային ոստիկանություն 
  • Ապահովագրական գույքի վրա ծառերի ընկնելու դեպքում՝ ԱԻ Նախարարություն
  • Տարերային աղետ՝ ԱԻ նախարարություն, հիդրոմետ կենտրոն
  • Գողություն, կողոպուտ, կանխամտածված ոչնչացում (վնասում) այլ անձանց կողմից՝ Ոստիկանություն.

2. Ձեռնարկեք բոլոր հնարավոր գործողությունները ապահովագրված գույքի հնարավոր վնասը նվազեցնելու կամ փրկոլու համար

3. Վնասված գույքը պահպանեք այն վիճակում, ինչ վիճակում այն հայտնվել է վնասման պահին

 

Քայլ 2

Անհապաղ տեղեկացրե՛ք մեզ տեղի ունեցած պատահարի մասին

Ի դեպ, Դուք կարող եք բանավոր դիմում ներկայացնել վնասի մասին (012) 88 88 88 շուրջօրյա գործող հեռախոսահամարով

  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)
  • Լիազորագիր տրված ապահովադիր ընկերության կողմից ապահովագրող ընկերություն (եթե դիմողը ընկերության գլխավոր տնօրենն է, ապա անհրաժեշտ է ներկայացնել իրավաբանական անձի կանոնադրությունը և գլխավոր տնօրենի նշանակման հրամանը)
  • Ապահովագրական պայմանագրի բնօրինակը (ապահովագրական պայմանագիրը)
  • Սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր
  • Իրազեկ մարմինների կողմից ապահովագրված գույքի վնասման հանգամանքները հաստատող փաստաթղթեր
  • Գույքի վնասի չափը հաստատող փաստաթղթեր (հաշվարկներ կամ այլ փաստաթղթեր)

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88:

Հրապարակված է՝ 2017-03-29 20:34:49