13

ԱՊՊԱ



Եթե վթարներ ունեցել ենք, մեզ ավելի թանկ գնով ե՞ք ապահովագրելու:

Այո, համաձայն 2013 թվականից գործող Բոնուս-Մալուս համակարգի, եթե Դուք վթարում մեղավոր եք ճանաչվում, ապա պայմանագիրը թանկանում է:

Մանրամասները կարող եք տեսնել այստեղ:

Անհրաժեշտ է պայմանագրում ավելացնել լիազորված վարորդ: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար անել:

Տվյալ պահին կնքվող ԱՊՊԱ պայմանագրերով ապահովագրվում են բոլոր վարորդները, այսինքն առանձին վարորդի անուն նշելու անհրաժեշտություն չկա: 

ԱՊՊԱ-ով ի՞նչն ենք ապահովագրում:

ԱՊՊԱ-ով ապահովագրում ենք ոչ թե մեքենան, այլ պատասխանատվությունն այլ անձանց նկատմամբ, այսինքն եթե Դուք որևէ մեկին անձնական կամ գույքային վնասներ եք պատճառում, ապա կհատուցվի այդ անձանց հասցված վնասները, իսկ մեղավոր կողմի մեքենան ԱՊՊԱ-ով չի վերանորոգվում:

Ի՞նչ է պետք անել ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում

Կարևորը խուճապի չմատնվելն է: Իսկ մանրամասն նկարագրված այս հարցի պատասխանը տեղադրված է «Գործողությունները ՃՏՊ-ի դեպքում» էջում:

Ի՞նչ անել, երբ վթարի մեղավորը փախել է վթարի վայրից:

Նման դեպքերում անհրաժեշտ է գրանցել դեպքի վայրը լքող մեքենայի հաշվառման համարանիշը և անմիջապես հայտնել այն ճանապարհային ոստիկանությանը և ապահովագրական ընկերությանը:

Եթե Ձեզ չի հաջողվել նկատել հաշվառման համարանիշը, ապա կարելի է փորձել պարզել այն ականատեսներից, կամ ուշադրություն դարձնել տվյալ վայրում տեսախցիկների առկայության վրա:

Ցանկացած դեպքում, եթե չի հաջողվել արձանագրել հաշվառման համարանիշը` պետք է հնարավորինս կարճ ժամկետում տեղեկություններ հավաքագրել դեպքի վայրը լքած մեքենայի վերաբերյալ (մակնիշը, մոդելը, գույնը, այլ առանձնահատկությունները), որոնք կարող են օգնել ճանապարհային ոստիկանությանը կազմակերպել վերջինիս հետախուզումը:

Այդ գործողությունները իրականացնելիս եղեք հետևողական և ուշադիր, քանի որ եթե հնարավոր չլինի նույնականացնել դեպքի վայրը լքած մեքենան, ապա հնարավոր չի լինի հատուցել Ձեր գույքին պատճառված վնասը: Սակայն պատճառված անձնական վնասի հատուցումը վճարվում է Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի կողմից Երաշխիքային ֆոնդի միջոցների հաշվին:

Կարո՞ղ եմ դադարեցնել իմ պայմանագիրը ներկայիս ապահովագրական ընկերության հետ և նոր պայմանագիր կնքել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ: Որպես հետևանք՝ ֆինանսական ի՞նչ պարտավորություններ եմ կրելու:

Եթե խոսքը ԱՊՊԱ վկայագրի մասին է, ապա գործող վկայագիրը Ձեր ցանկությամբ լուծելու դեպքում Ձեզ պետք է վերադարձվի չլրացած ժամկետի համար Ձեր կողմից վճարված ապահովագրավճարի մասը, նվազեցնելով այն ապահովագրավճարի 20%-ի չափով: Սակայն եթե ԱՊՊԱ վկայագրով ունեցել եք պատահար, և պատահարի գծով վճարվել է ապահովագրական հատուցում, ապա գումար չի վերադարձվում:

Վկայագիրը դադարեցնելուց հետո կարող եք կնքել նոր պայմանագիր Ձեր կողմից նախընտրած ընկերության հետ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ պայմանագիր կնքելու համար կարող եք այցելել ցանկացած սպասարկման կետ, որոնց հասցեները նշված են «Ինչպես մեզ գտնել» էջում: Կամ պարզապես զանգահարեք (010) 59-10-10 հեռախոսահամարով, և Ձեզ կտրամադրեն պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Որտեղի՞ց կարելի է ձեռքբերել ԱՊՊԱ պայմանագիր

Պայմանագիր կարող եք ձեռք բերել.

  • Ընկերության ցանկացած վաճառքի կետերից մեկում, որոնց հասցեները և աշխատանքային ժամերը կարող եք տեսնել այստեղ:
  • Գործակալին կանչել Ձեզ համար հարմար վայր` զանգահարելով (010) 59 10 10 կամ շուրջօրյա (012) 88 88 88 հեռախոսահամարով:
  • «Գործակալի Կանչ» էջում
  • Կնքել օնլայն հենց մեր կայքում
  • Գնել ինքնուրույն` TellCell, EasyPay, MobiDram վճարային տերմինալների միջոցով 

Վերջին երկու տարբերակով գնելու դեպքում Ձեր ԱՊՊԱ պայմանագիրը կլինի 5 տոկոսով էժան:

Ի՞նչ ժամկետով կարելի է կնքել ԱՊՊԱ պայմանագիր

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով և առավելագույնը մեկ տարի ժամկետով, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմների, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս:

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի և վարորդների վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը կամ դրանց պատճեները.

  • Անձնագիրը:
  • Սոցիալական ապահովության քարտը (առկայության դեպքում):
  • Վարորդական իրավունքի վկայականը:
  • Ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը (տեխանձնագիր) կամ մաքսային հայտարարագիրը (ներմուծման դեպքում):

Հրապարակված է՝ 2018-11-13 18:28:44