131



Քայլ 1

  • Անհապաղ, երբ հայտնի դարձավ ավտոտրանսպորտային միջոցի առևանգման մասին, այդ մասին հայտնել ոստիկանությանը:
  • Դուք պետք է դիմում ներկայացնեք տարածքային ոստիկանական բաժանմունք քրեական գործ հարուցելու խնդրանքով: Առձեռն պետք է ստանաք կտրոն-տեղեկագիր:
  • Եթե մեքենան զինված է հսկման և հայտնաբերման համակարգով, անհապաղ ակտիվացրեք նշված համակարգը և/կամ տեղեկացրեք նշված համակարգը սպասարկող կազմակերպությանը:
  • Անմիջապես զանգահարեք մեզ պայմանագրում նշված հեռախոսահամարով:

 

Քայլ 2

  • Տրանսպորտային միջոցի առևանգման պահից հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է հայտնել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ հատուցումների կարգավորման կենտրոն հետևյալ փաստաթղթերի փաթեթով.
  • ՀՀ քաղաքացու անձնագիրը (կամ տեղեկանք այն մասին, որ անձնագիրը քաղաքացու մոտ չէ) կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ (այլ երկրի քաղաքացու անձնագիր, զինվորական գրքույկ, անչափահասների համար` ծննդյան վկայական):
  • ԿԱՍԿՈ պայմանագրի բնօրինակ (պատճենը կընդունվի, եթե տրանսպորտային միջոցը վարկային գրավի տակ է):
  • Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատերը և պայմանագրով չի համարվում սեփականատիրոջ իրավունքները ապահովագրական ընկերությունում ներկայացնելու լիազորված անձ` ապա ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նոտարով հաստատված լիազորագիր, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով:
  • Եթե ապահովագրական փոխհատուցումը պետք է ստանա ոչ սեփականատերը, ուրեմն ֆիզիկական անձանց դեպքում աանհրաժեշտ է ներկայացնել նոտարով հաստատված լիազորագիր, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով:
  • ՏՄ պետական գրանցման վկայականի բնօրինակը (գրանցման վկայական), եթե ՏՄ-ը ձեռք է բերվել վարկով՝ ապա վարկային պայմանագիրը:
  • Առևանգման փաստը հաստատող թերթիկ-տեղեկագիր ոստիկանությունից:
  • Քրեական գործի հարուցման արձանագրության պատճեն:
  • ՏՄ պահուստային բանալիները, ակտիվ և ոչ ակտիվ անվտանգության համակարգերի փաստաթղթերը, ինչպես նաև հակաառևանգման մեխանիկական սարքերի բանալիները:

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88:

Հրապարակված է՝ 2016-11-28 19:25:07