132



Քայլ 1

  • Անհապաղ, հենց որ հայտնի է դառնում տեղի ունեցած դեպքի մասին, զանգահարեք ոստիկանություն և հրշեջ ծառայություն:
  • Ձեռնարկեք բոլոր հնարավոր միջոցները վնասի նվազեցման և տրանսպորտային միջոցը փրկելու համար:
  • Հրշեջ ծառայությունում Դուք պետք է ստանաք արձանագրություն և հրդեհատեխնիկական ակտ:
  • Զանգահարեք ընկերության միասնական հերթապահական կենտրոն (012) 88 88 88:
  • Պահպանեք մեքենան վնասված վիճակում մինչ մեր մասնագետի զննումը:

 

Քայլ 2

  • Դեպքի տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է հայտնել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ հատուցումների կարգավորման կենտրոն հետևյալ փաստաթղթերի փաթեթով.
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):
  • ԿԱՍԿՈ պայմանագրի բնօրինակ (պատճենը կընդունվի, եթե տրանսպորտային միջոցը վարկային գրավի տակ է):
  • Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատեր:
  • Սեփականատիրոջ իրավունքները ապահովագրական ընկերությունում ներկայացնելու համար լիազորագիր` Ֆիզիկական անձանց դեպքում հաստատված նոտարով, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով: Եթե ՏՄ պատկանում է իրավաբանական անձի` ՏՄ վարելու լիազորագիր կամ երթուղային թերթիկ:
  • ՏՄ պետական գրանցման վկայականի բնօրինակը:
  • Եթե ՏՄ գնվել է լիզինգով` լիզինգային պայմանագիրը, իսկ վարկով ձեռք բերված լինելու դեպքում` վարկային պայմանագիրը:
  • Տեխզննման կտրոնը:
  • Թերթիկ-տեղեկագիր ոստիկանությունից:
  • Ապահովագրական Ընկերություն առաջին անգամ դիմելուց հետո կազմված Հրշեջ ծառայության արձանագրությունը կամ տեղեկանք:
  • Բանկային ռեկվիզիտները փոխհատուցման փոխանցման համար

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88:

Հրապարակված է՝ 2016-11-30 11:47:51