133



Քայլ 1

  • Բնական աղետների դեպքում Դուք պետք է ձեռնարկեք բոլոր հնարավոր միջոցները վնասի նվազեցման համար:
  • Անհապաղ, այն նույն պահին, երբ հայտնի է դառնում տեղի ունեցած դեպքի մասին, դիմեք ՆԳԲ (կամ տեղական ինքնակառավարման մարմին, մարզպետարան և այլն), կամ դիմեք ոստիկանություն:
  • Զանգահարեք ընկերության շուրջօրյա զանգերի սպասարկման կենտրոն (012) 88 88 88:
  • Պահպանեք մեքենան վնասված վիճակում մինչ մեր մասնագետի զննումը:

 

Քայլ 2

  • Դեպքի տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է հայտնել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ հատուցումների կարգավորման կենտրոն հետևյալ փաստաթղթերի փաթեթով.
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):
  • ԿԱՍԿՈ պայմանագրի բնօրինակ (պատճենը կընդունվի, եթե տրանսպորտային միջոցը վարկային գրավի տակ է):
  • Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատերը`
  • Լիազորագիր սեփականատիրոջ իրավունքները ապահովագրական ընկերությունում ներկայացնելու համար` ֆիզիկական անձանց համար հաստատված նոտարով, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով: Եթե ՏՄ պատկանում է իրավաբանական անձի, ուրեմն ՏՄ վարելու լիազորագիր կամ ուղեգիր:
  • Պետական գրանցման վկայականի բնօրինակը:
  • Եթե ՏՄ գնվել է լիզինգով կամ վարկով, համապատասխանաբար լիզինգային կամ վարկային պայմանագիրը:
  • ՆԳԲ–ի եզրակացությունը
  • Բանկային ռեկվիզիտները փոխհատուցման փոխանցման համար:

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88:

Հրապարակված է՝ 2017-03-30 11:19:55