134

Հակաիրավական գործողություններ



Գործողություններ երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների դեպքում

 

  • Անհրաժեշտ է դիմել ոստիկանություն:
  • Ոստիկանության աշխատակիցը պետք է մոտենա դեպքի վայր զննման ակտ կազմելու (ծայրահեղ դեպքում արձանագրություն) համար: 
  • Ինչպես նաև անհրաժեշտ է դիմում ներկայացնել տարածքային ոստիկանական բածանմունք՝ քրեական գործ հարուցելու դիմում ներկայացնելու համար: Առձեռն պետք է ստանաք թերթիկ տեղեկանք:
  • Դիմումի մեջ ոչ մի դեպքում մի նշեք, որ հրաժարվում եք որևէ մեկի նկատմամբ Ձեր նյութական պահանջից, որ վնասը Ձեր համար էական չէ, և Դուք դիմել եք միայն տեղեկանքի համար: Նմանատիպ ձևակերպումը ապահովագրական ընկերությանը զրկում է վնասի փոխհատուցման պահանջի իրավունքից և կարող է հիմք հանդիսանալ հայցի մերժման:
  • Զանգահարեք ընկերության միասնական հերթապահական կենտրոն (012) 88 88 88
  • Պահպանեք մեքենան վնասված վիճակում մինչ մեր մասնագետի զննումը:
  • Դեպքի տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է հայտնել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ հատուցումների կարգավորման կենտրոն հետևյալ փաստաթղթերի փաթեթով.
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):
  • ԿԱՍԿՈ պայմանագրի բնօրինակ (պատճենը կընդունվի, եթե տրանսպորտային միջոցը վարկային գրավի տակ է):

 

Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատերը.

  • Սեփականատիրոջ իրավունքները ապահովագրական ընկերությունում ներկայացնելու համար լիազորագիր` ֆիզիկական անձանց համար հաստատված նոտարով, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով: Եթե ՏՄ պատկանում է իրավաբանական անձի` ՏՄ վարելու լիազորագիր կամ երթուղային թերթիկ:
  • ՏՄ պետական գրանցման վկայականի բնօրինակը (գրանցման վկայական):
  • Եթե ՏՄ գնվել է լիզինգով` լիզինգային պայմանագիրը, իսկ վարկով ձեռք բերված լինելու դեպքում` վարկային պայմանագիրը:
  • Թերթիկ-արձանագրություն ոստիկանությունից:
  • Քրեական գործ հարուցելու վերաբերյալ մերժման կամ հարուցման մասին արձանագրություն:
  • Բանկային ռեկվիզիտները փոխհատուցման փոխանցման համար:

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88:

Հրապարակված է՝ 2017-03-30 11:20:40