141

Օգտագործողի համաձայնագիր



1.    «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության (այսուհետ` Ընկերությունինտերնետային կայքը օգտագործելիս Ձեզ տրամադրվում է բացառիկ հնարավորություն.

  • ձեռք բերել Ընկերության պրոդուկտները և ծառայությունները
  • կատարել Ընկերության ապահովագրական պրոդուկտների արժեքի հաշվարկ
  • ստանալ Ընկերության ապահովագրական պրոդուկտների վերաբերյալ տեղեկություններ
  • ստանալ Ընկերության կոնտակտային տվյալները
  • ստանալ Ընկերության գործունեությանը վերաբերվող և  www.RGS.am (այսուհետ`Կայք) ինտերնետային կայքը ձևավորող այլ տեղեկատվական և գովազդային նյութեր

2.    Սույն Կայքի գործունեությունը բացառապես ուղղված է Ընկերության կողմից տրամադրվող ապահովագրական ծառայությունների նկատմամբ հետաքրքրված անձանց հետ համագործակցության գործընթացի ապահովմանը: Ձեզ հնարավորություն է ընձեռնվում ստանալ տեղեկություններ Ընկերության և Ընկերության կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև ապահովագրության պայմանների վերաբերյալ տեղեկատվություն (մասնավորապես Ձեր կողմից տրամադրված տվյալների հիման վրա ապահովագրության պայմանագրով ապահովագրավճար հաշվարկելու համար):

3.    Կայքի ծառայությունների  հնարավորությունները տրամադրվում են  սույն Օգտագործողի համաձայնագրով սահմանված պայմանների հիման վրա: Ձեր կողմից Կայքի ծառայությունների օգտագործումը նշանակում է, որ Դուք համաձայն եք ստորև ներկայացված Օգտագործողի համաձայնագրի պայմաններին, ինչպես նաև դրանում կատարված բոլոր փոփոխություններին և լրացումներին:

Ընդ որում, Ընկերությունը վերապահում է բացառիկ իրավունք Օգտագործողի համաձայնագրում սեփական հայեցողությամբ կատարել ցանկացած փոփոխություն և/կամ լրացում ցանկացած ժամանակ` առանց Կայքի օգտագործողներին նախնական կամ հաջորդող ծանուցման: Օգտագործողի համաձայնագրի գործող խմբագրությունը միշտ գտնվում է հետևյալ հասցեով. http://www.rgs.am/arm/141/page.html

4.    Ընկերության ապահովագրական պրոդուկտների ձեռքբերման հնարավորությունը տրամադրող Կայքի ծառայությունները գործում են միայն ՀՀ տարածքում:

5.    Սույն Օգտագործողի համաձայնագիրը պարտադիր է Կայքի բոլոր օգտագործողների համար`ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված (Կայքի համամատչելի մասը օգտագործելիս):

6.    Կապված այն հանգամանքի հետ, որ ենթադրվում է Կայքի օգտագործումը Ձեր անունից, Ձեր անունից ցանկացած գործողությունների իրականացումը Ընկերության կողմից կդիտարկվի որպես Ձեր կողմից պաշտոնական դիմում Ընկերությանը:

7.    Ցանկացած վեճեր և տարաձայնություններ, որոնք կարող են առաջանալ Ձեր կողմից Կայքի օգտագործման հետ կապված, կարգավորվելու են ՀՀ Օրենսդրությամբ և միջազգային համաձայնագրերով, ինչպես նաև սույն Օգտագործողի համաձայնագրով

8.    Ձեր կողմից Կայքի ծառայությունները իգտագործելիս  տրամադրված տեղեկատվությանը ցանկացած անթույլատրելի մուտքի բացառման նկատառումներից ելնելով, Ընկերության կողմից կիրառվում է բազմաստիճան ծրագրաապարատային պաշտպանման համակարգ, ինչպես նաև իրականացվում է Կայքի տվյալների մուտքի վերահսկման և Կայքի օգտագործողների կողմից իրականացվող գործողությունների մշտական մոնիթորինգ:

9.       Կայքում տեղադրված ցանկացած տեղեկատվական կամ գովազդային նյութերը տրամադրվում են «ինչպես առկա է» պայմաններով` առանց դրանց ամբողջության և որակի վերաբերյալ որևէ երաշխիքների: Կայքում   հրապարակված ցանկացած տեղեկատվական և գովազդային նյութերի օգտագործումը  Ձեր կողմից իրականացվում է սեփական պատասխանատվության ներքո:
Այդ կապակցությամբ Ընկերությունը չի երաշխավորում, որ Կայքի աշխատանքը.

  • կհամապատասխանի Ձեր պահանջներին և սպասումներին, որոնք Դուք կարող եք ստանալ Կայքի ծառայությունների օգտագործման շնորհիվ,
  • կլինի ճշգրիտ և հուսալի,
  • կիրագործվի անընդհատ ու առանց սխալների,
  • կլինի անխափան և անփերի, ներառյալ Կայքի ծառայությունների աշխատանքը (անձնական գրասենյակի, հաշվիչների, ձևերի և այլն),
  • կապահովի տվյալների արագ փոխանցում Կայքի միջոցով, ինչպես նաև Կայքում տեղադրված տեղեկատվական և գովազդային նյութերի արագ բեռնում,
  • Ինչպես նաև, որ Կայքը չի պարունակի.
  • համակարգչային վիրուսներ և վնասակար ծրագրեր,
  • սխալներ և վրիպակներ:

10.  Ընկերությունը չի կրում պատասխանատվություն, ներառյալ, սակայն չսահմանափակվելով  նաև ցանկացած ուղղակի կամ անուղղակի վնասների համար, որոնք առաջացել են Ձեր կողմից Կայքի ծառայություններից օգտվելու կամ օգտվելու անհնարինության պատճառով, ինչպես նաև որևէ Ձեր կողմից չթույլատրված/անօրինական ճանապարհով Ձեր գաղտնաբառին, անձնական համակարգչին կամ անձնական տեղեկատվությանը (այդ թվում նաև անձնական տվյալներին) հասանելիություն ստեղծելու համար:

11.  Ընկերությունը չի երաշխավորում Կայքում տեղադրված նյութերի հասանելիությունը և իրավունք է վերապահում միակողմանի կարգգով փոփոխել կամ հեռացնել Կայքում տեղադրված նյութերը:

12.  Եթե Կայքը պարունակում է այլ ինտերնետ ռեսուրսներին հղումներ, ապա Դուք ընդունում և համաձայնվում եք, որ Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն այդ ինտերնետ ռեսուրսների հասանելիության և դրանցում տեղադրված նյութերի համար, ինչպես նաև նման նյութերի օգտագործման արդյունքում պատճառված ցանկացած վնասի համար:

13.  Կայքի բոլոր նյութերը պաշտպանված են հեղինակային իրավունքներով, ապրանքային նշաններով, արտոնագրերով, մտավոր սեփականության մասին օրենքներով և ՀՀ այլ համապատասխան նորմատիվ ակտերով և միջազգային համաձայնագրերով:

Նշված պաշտպանությունը վերաբերվում է բոլոր տեքստերին, պատկերներին, մուլտիմեդիայի նյութերին, ծրագրային ծածկագրերին, տեղեկատվական/գովազդային նյութերին և Կայքի պարունակությունը կազմող այլ հեղինակային իրավունքի առարկաներին:

14.  Դուք իրավունք չունեք պատճենել, հեռարձակել, տարածել, հրապարակել Կայքում տեղադրված նյութերը առանց Ընկերության գրավոր թույլտվության: Ձեր կողմից հակաօրինական գործողությունների իրականացումը, այդ թվում`անթույլատրելի ճանապարհով մուտքի արտոնության ստացումը Կայքի գաղտնի ռեսուրսներին, մուտքի օգտագործումը, պատճենումը, Կայքի`Ձեզ չպատկանող գաղտնի տվյալների վերացումը կամ փոփոխումը, Կայքի ծրագրային ապահովման մեջ ներթափանցումը ծրագրային ծածկագրի ստացման նպատակով, Կայքում առկա ցանկացած տվյալների, ցանկացած ձևով երրորդ անձանց տրամադրումը կամ վաճառքը՝ բոլոր այդ գործողությունները արգելված են ՀՀ նորմատիվ ակտերով և միջազգային համաձայնագրերով:

15.  Ընկերությունը իրավունք է վերապահում ՀՀ օրենսդրությանը չհակասող միջոցներ ձեռնարկել սահմանափակելու կամ դադարեցնելու դեպի Կայք մուտքի հնարավորությունը այն ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների, որոնք խախտում են սույն Օգտագործողի համաձայնագիրը:

16.  Սույն Օգտագործողի համաձայնագրի որևէ դրույթ օրենքով անվավեր կամ կատարմանը ոչ ենթակա ճանաչելը չի բերում Օգտագործողի համաձայնագրի այլ դրույթների անվավերությանը կամ կատարմանը ենթակա չլինելուն:

Հրապարակված է՝ 2012-05-11 09:49:23