Հոդված



2013-07-04

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն մեկնարկել է օնլայն վաճառքներ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն արդեն ներդրել է ծառայության նոր տեսակ` արտասահման մեկնողների ապահովագրական վկայագրերի վաճառք համացանցում:

Հիմա ընկերության հաճախորդները կարող են առանց տնից դուրս գալու, հաշված րոպեների ընթացքում, ձեռք բերել ապահովագրական վկայագիրը՝ Ընկերության կորպորատիվ կայքում www.RGS.am հասցեով: Առաջին հաճախորդներն արդեն օգտվել են նոր ծառայությունից և բարեհաջող մեկնել արտասահման:

Վկայագրի ձեռքբերման գործընթացը շատ պարզ է: Ընկերության կայքում լրացվում է հաճախորդի մասին տվյալների ձևը, վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով, և արդեն մի քանի վայրկյանից կարելի է ներբեռնել ու տպել վկայագիրը: Ստորագրելով այն հաճախորդը ունենում է գործող ապահովագրության պայմանագիր: Վկայագրի կրկնօրինակն ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեին, որը տրամադրում է հաճախորդը, այդ պատճառով այն անհնար է կորցնել կամ մոռանալ ուղևորության մեկնելիս, քանի որ կարելի է նորից տպել: Եթե վկայագիրը պատճենվի հեռախոսի մեջ՝ այն միշտ կլինի ձեռքի տակ, իսկ տպելու անհրաժեշտությունը կառաջանա միայն դեսպանատուն ներկայացնելու համար:

Կայքում հնարավոր է ընտրել ոչ միայն մեկանգամյա վկայագիր: Հաճախակի արտասահման մեկնողների համար նախատեսված են տարեկան վկայագրեր, որոնք ավելի մատչելի են: Բացի այդ, հնարավոր է ապահովագրել բեռը կորստից և ուշացումից:

Վաճառքի նոր ուղին թույլ է տալիս ապահովել Ընկերության հաճախորդների շուրջօրյա սպասարկում:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը նշել է. «Ապահովագրական վկայագրերի օնլայն վաճառքներն արդեն առօրյա են արևմտյան զարգացած երկրներում: Հայաստանում այն հանդիսանում է նոր և շատ խոստումնալից ուղի: Մենք շուկայից փոքր-ինչ առաջ ենք ընկնում, և անում ենք այն գիտակցաբար` չէ որ ապագան բարձր տեխնոլոգիաներինն է: Մենք մտադիր չենք սահմանափակվել մեր ստեղծած գրասենյակների ամենալայն ցանցով: Ուղիղ վաճառքների ներդրումն օգնում է մեզ լինել ավելի մոտ հաճախորդներին և ապահովել նրանց համար առավելագույն հարմարավետություն»:


վերադառնալ ցանկ