150

Աշխատանք



Մենք միշտ ունենք հետաքրքիր առաջարկներ

Ինչպես գիտեք «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ»-ն խոշոր ապահովագրական ընկերություն է: Մենք ունենք 19 մասնաճյուղ եւ 26 վաճառքի կետ, ավելի քան 2100 աշխատակից, այդ թվում 1800 ապահովագրական գործակալ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապահովագրությունը Հայաստանում դառնում է ավելի հասանելի, որակյալ և հուսալի:

Զարգացած երկրներում ապահովագրությունը վաղուց դարձել է կյանքի անբաժանելի մաս: Մենք դեռ առաջին, սակայն վստահ քայլերն ենք անում մեր երկրում քաղաքակիրթ ապահովագրական մշակույթ ձևավորելու, քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու ուղղությամբ: Ահա թե ինչու մենք միշտ ունենք հետաքրքիր առաջարկներ ամենատարբեր մասնագիտություններ և միանգամայն տարբեր սպասումներ ունեցող մարդկանց համար:

Ո՞ր հատկանիշներն ենք մենք կարևորում

Ու՞մ համար են միշտ բաց մեր ընկերության դռները.

Համաձայնվեք, որ ժամանակակից աշխարհում, բիզնեսում և տնտեսության մեջ գրեթե չկան հեշտ խնդիրներ և պարզ լուծումներ: Այսօր ամենուր պահանջվում են նոր մոտեցումներ, նոր տաղանդներ, հինը նորովի արժեւորելու, ավելի մեծ նպատակներ առաջադրելու և համարձակ լուծումներ տալու անհրաժեշտություն:

Եվ այսպես մենք որոնում ենք մարդկանց, ովքեր

  • Ազնիվ են, աշխատասեր ու սրտացավ,
  • Սիրում են սովորել եւ պատրաստ են թիմում աշխատել,
  • Ընդունակ են առաջարկել նոր մտքեր և հիմնավորել դրանց նպատակահարմարությունը,
  • Կարող են սահմանել հավակնոտ նպատակներ և հասնել դրանց կատարմանը,
  • Կարող են լուծել բարդ խնդիրներ և պատրաստ են ստանձնել պատասխանատվություն:

 Եթե Դուք օժտված եք այս ունակություններից գոնե մի քանիսով, վստահ եք Ձեր ուժերին և եթե Ձեզ հետքրքրիր է ապահովագրության ոլորտն, ապա իմացեք, որ Ձեզ սպասում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում:

Իսկ ի՞նչ ենք առաջարկում մենք

Կայուն աշխատանք խոշոր և հեղինակավոր ընկերությունում, և դա, անշուշտ, պատվաբեր է:

 

Մրցունակ աշխատավարձ և արդար պարգևատրման համակարգ:

 

Դառնալ մեծ ու կենսուրախ աշխատակազմի անդամ, ձեռք բերել նոր և հետաքրքիր ծանոթություններ և ստեղծել ամուր կապեր:

 

Մասնակցել տարբեր դասընթացների հետագա մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման համար:

 

Յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում ենք մասնագիտական  աճի ռեալ հնարավորություններ:

Հետաքրքրե՞ց Ձեզ մեր թիմին միանալու հեռանկարըԵթե այո, ապա գրե՛ք, զանգահարե՛ք. ուրախ կլինենք ծանոթանալու համար և դիտարկելու մեր հետագա համագործակցության հնարավորությունները 

 

Հրապարակված է՝ 2015-06-03 12:13:28