164

2000



1990-2000 թվականներ

1991 թվականին սկսում են իրականավել միջոցառումներ ուղղված միասնական պետական ապահովագրական ընկերության ապակենտրոնացմանը: ՌՍՖՍՌ ֆինանսների նախարարության կոլլեգիայի 27.02.91թ. որոշմանը համապատասխան ՌՍՖՍՌ Գոսստրախի ԻՍՍՀ, ծայրային և մարզային նախկին կառավարման մարմինները վերածվեցին ինքնուրույն իրավաբանական անձանց՝ պետական ապահովագրական ընկերություններ: Ռուսաստանում սկսում են առաջանալ բազմաթիվ մասնավոր ապահովագրական ընկերություններ: Որպես կանոն, դրանք գլխավորում են Սոյուզ- և Ռոսգոսստրախի նախկին մասնագետները:

1992 թվականին Կառավարության որոշումով ՌՍՖՍՌ Գոսստրախի իրավահաջորդն է դառնում «Ռոսսիյսկայա գոսուդարստվեննայա ստրախովայա կոմպանիյա»-ն (Ռուսաստանի Դաշնության Կառավարության 1992 փետրվարի 10-ի համար 76 հայտարարագիր): Պետության անունից հիմնադիր է հանդիսանում «Գոսկոմիմուշեստվո Ռոսիի»-ն՝ 100% բաժնետոմսերի տնօրինողը: «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ն պահպանում է իր դուստր ապահովագրական ընկերությունների հիմնադրի կարգավիճակը:

Գնաճի հետևանքով տեղի է ունենում քաղաքացիների կյանքի ապահովագրության պայմանագրերի արդյունքում ձևավորված խնայողությունների արժեզրկում: Կազմակերպության կառավարումը ապակենտրոնացված է, մարզային ստորաբաժանումների վերահսկումը կորպորատիվ կենտրոնի կողմից նվազեցված է, որպեսզի դրանք հարմարվեն մրցակցային ապահովագրական շուկայի պայմաններին:

90-ականների սկզբին նոր մասնավոր ընկերությունների ստեղծումը առաջացնում է դրանք պրոֆեսիոնալ համախմբման մեջ ներառելու անհրաժեշտություն: Սկզբում Ռուսաստանում գործում են ապահովագրողների 2 արհեստակցական խորհուրդ: Սակայն 1996 թվականի սկզբին համատեղ նիստի ժամանակ խորհուրդները միանում են Ապահովագրողների Համառուսական Միության մեջ:

1997 թվականին կազմակերպության կառավարելիության վերականգնման նպատակով պետական ապահովագրական ընկերությունները վերածվեցին ԴԱԲԸ՝ Ռոսգոսստրախ ԲԲԸ-ի դուստր ապահովագրական բաժնետիրական ընկերություններ:

Հրապարակված է՝ 2012-03-24 14:23:39