179

ԿԱՍԿՈ



Մենք ձգտում ենք մեր ապահովագրական պրոդուկտները դարձնել ամենահուսալին, այդ իսկ պատճառով մեր պայմանագրերը ներառում են առավելագույն քանակությամբ հնարավոր ռիսկեր, որոնցից էլ մենք Ձեզ պաշտպանում ենք: Այս էջում մենք ներկայացնում ենք հիմնականները ԿԱՍԿՈ պրոդուկտի վերաբերյալ:

ԿԱՍԿՈ ապահովագրության ծրագրով հիմնական ռիսկերը (կամ ապահովագրական պատահարները).

  1. Ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)
  2. Անշարժ կամ շարժվող առարկաների (կառույցներ, խոչընդոտներ, կենդանիներ, թռչուններ) վրաերթ (բախում)
  3. Ավտոմեքենայի շրջում
  4. Մեքենայի վրա ինչ-որ առարկաների ընկնում (ծառեր, ձյուն, սառույց և այլն)
  5. Դիմացից ընթացող ավտոմեքենայի անիվների տակից մանրախճի, քարերի և այլ առարկաների նետում և հաջորդող վնասվածքներ
  6. Մեքենայի ջրի մեջ ընկնելը
  7. Սառույցի տակ ընկնելը
  8. Տարերային աղետ, բացառությամբ երկրաշարժի
  9. Հրդեհ (այդ թվում նաև ՃՏՊ-ի արդյունքում)
  10. Պայթյուն
  11. Երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողություններ

Մեր ԿԱՍԿՈ-ն պաշտպանում է նաև գողության, կողոպուտի և ավազակության արդյունքում մեքենայի և լրացուցիչ սարքավորումների կորստի ռիսկից:

Պետք է հաշվի առնել, որ կողմերից որևէ մեկը չի կարող իր վրա վերցնել ամբողջական կամ մասնակի պատասխանատվություն ֆորս-մաժորային իրավիճակների (ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի և այլ տարերային աղետների, ռազմական գործողությունների, քաղաքացիական պատերազմի, ցանկացած տիպի ժողովրդական հուզումների, գործադուլների, տնտեսական շրջափակման) համար: Այդ դեպքերում, պայմանագրի պայմանները կարող են չկատարվել կամ հետաձգվել՝ կախված բազմաթիվ հանգամանքներից:

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2013-08-05 15:02:16

 

Բեռնել լրացուցիչ

ԿԱՍԿՈ ապահովագրության պայմաններ (pdf, 454ԿԲ)

Սակագներ (pdf, 198ԿԲ)