185

ԱՊԿԱ



Մեր կողմից առաջարկվող ապահովագրական ծրագրերը մենք ձգտում ենք դարձնել առավելագույն թափանցիկ, այդ պատճառով ապահովագրական ծածկույթից հիմնական բացառությունների մասին մենք հայտարարում են բացահայտ:

Հիշեցնում ենք, որ ԱՊԿԱ վկայագրով Դուք չեք կարող ստանալ Ձեր անձնական ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման համար ծախսերի հատուցում: ԱՊԿԱ-ն նախատեսում է Ձեր կողմից վնասած այլ անձի տրանսպորտային միջոցի և գույքի, որը Դուք վնասել եք, վերանորոգման ծախսերի հատուցում, ինչպես նաև այլ անձի առողջությանը և կյանքին պատճառած վնասի ծախսերի փոխհատուցում:

Ստանդարտ ԱՊԿԱ պայմանագրով չեն հատուցվում ծախսերը, եթե վնասը պատճառվել է.

  1. ապահովադրի (ապահովագրված անձի) կողմից ավտոմեքենան  մրցույթներում, փորձարկումներում, հատուկ նախատեսված վայրերում ուսումնական նկատառումներով շահագործելիս
  2. վճարի դիմաց ուղևորներ և/կամ բեռներ փոխադրելիս
  3. ապահովադրի (ապահովագրված անձի) դիտավորյալ գործողությունների արդյունքում
  4. անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, այսինքն արտակարգ և նմանատիպ պայմաններում անհաղթահարելի հանգամանքներով:
  5. ավտոմեքենան ալկոհոլի (թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի) ազդեցության ներքո վարելու արդյունքում կամ այնպիսի դեղամիջոցների ազդեցության ներքո, որոնց օգտագործումը մեքենա վարելիս հակացուցված է
  6. ավտոմեքենան անսարք վիճակում շահագործելիս կամ եթե այն ունեցել է թերություններ, որոնց պատճառով տեղի է ունեցել պատահարը.
  7. ավտոմեքենան առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի շահագործելու դեպքում
  8. լիազորված տիրապետող չհանդիսացող անձի կողմից շահագործման դեպքում:
  9. ավտոմեքենան վարելու օրինական հիմք չունեցող անձի կողմից շահագործելու դեպքում (վարորդը չի ունեցել վարորդական իրավունք կամ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթուղթ կամ ԱՄ-ի շահագործումն արգելված է օրենսդրությամբ)
  10. այնպիսի գոտիներում, որտեղ պաշտոնապես հայտարարված է արտակարգ իրավիճակ
  11. այն արտադրող գործարանի կողմից սահմանված պահպանման և շահագործման նորմերի և կանոնների խախտմամբ
  12. եթե վարորդը դիմել է փախուստի կամ ինքնակամ հեռացել է ՃՏՊ-ի վայրից կամ հրաժարվել է ալկոհոլային զննում անցնելուց

 

Անպայման, առաջին իսկ հնարավորության դեպքում, դիմեք ապահովագրական ընկերություն և ներկայացրեք պահանջվող փաստաթղթերը: Երկարաժամկետ անգործությունը, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի տրամադրումը հիմք է Ձեր հատուցումը մերժելու համար:

Ապահովագրության Պայմաններով ապահովագրողի կողմից հատուցման ենթակա չեն բարոյական վնասը, բաց թողնված օգուտը, պարապուրդը, կորցրած աշխատավարձը (եկամուտը), այլ անուղղակի և առևտրային կորուստները, վնասները և ծախսերը, օրինակ` տուգանքներ, ապահովագրական պատահարի կարգավորման ընթացքում հյուրանոցում բնակվելը, գործուղման ծախսերը, հեռախոսային խոսակցությունների համար ծախսերը, ապրանքների մատակարարման և ծառայությունների տրամադրման ժամկետների խախտման հետ կապված կորուստները և այլն:

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2013-08-05 14:54:54