186

ԱՊԿԱ



Ո՞ր դեպքերում  հայցը  կարող է մերժվել:

Օրինակ` եթե վնաս պատճառող ավտոմեքենայի վարորդը մեքենան վարելու ժամանակ եղել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ դեղորայքի ազդեցության տակ:

Որքա՞ն է ԱՊԿԱ պայմանագրի գծով առավելագույն ծածկույթը:

  • Անձնական վնասներ` յուրաքանչյուր պատահարի գծով 18,000,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր տուժողի գծով 6,000,000 ՀՀ դրամ:
  • Գույքային վնասներ` յուրաքանչյուր պատահարի գծով 3,000,000 ՀՀ դրամ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՊԿԱ պայմանագրի կնքման համար:

ԱՊԿԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել մեզ.

  • Անձնագիրը
  • Սոցիալական քարտը (եթե այն առկա է)
  • Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը

Քանի՞ լիազորված վարորդ կարող է նշվել ԱՊԿԱ պայմանագրում և ինչպես է փոփոխվում ապահովագրավճարը` կախված վարորդների քանակից: 

ԱՊԿԱ պայմանագրով վարորդների թիվը անսահմանափակ է և դա չի ազդում ապահովագրավճարի մեծության վրա:

Ի՞նչ ժամկետով է կնքվում ԱՊԿԱ պայմանագիրը, եթե ԱՊՊԱ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին մնացել է 5 ամիս:

ԱՊԿԱ պայմանագիրը ուժի մեջ կմտնի կնքման հաջորդ օրվանից և կգործի մինչև ԱՊՊԱ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը (այսինքն, 5 ամիս):

Ո՞վ կարող է կնքել ԱՊԿԱ պայմանագիր:

 

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ–ի հետ կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր և նրա տնօրինման տակ գտնվող ավտոմեքենան թեթև մարդատար կամ բեռնատար է:

Ինչի՞ց է պաշտպանում ԱՊԿԱ պայմանագիրը:

ԱՄ-ի օգտագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից` 

  • Երրորդ կողմի առողջությանը պատճառված վնասներ (բժշկական ծախսեր)
  • Երրորդ կողմի գույքին պատճառված վնասներ

Ո՞րքան է ԱՊԿԱ պայմանագրի գործողության առավելագույն ժամկետը:

 

ԱՊԿԱ պայմանագիրը կնքվում է առավելագույնը մեկ տարի գործողության ժամկետով:

Ի՞ նչ է ԱՊԿԱ-ն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրություն, որը հնարավորություն է տալիս ավելացնել ԱՊՊԱ պայմանագրով  նախատեսված ապահովագրական ծածկույթը` ինչպես գույքային, այնպես էլ անձնական վնասների գծով:

Ի՞նչ է պետք անել ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում

Կարևորը խուճապի չմատնվելն է: Իսկ այս հարցի մանրամասն նկարագրված պատասխանը տեղադրված է «Գործողությունները ՃՏՊ-ի դեպքում» էջում:

Հրապարակված է՝ 2012-05-07 11:56:33