190

Հաճախորդի իրավունքներ



«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ցանկացած անձ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ից իրավունք ունի ստանալու հետևյալ տեղեկատվությունը.

  • Ընկերության պետական գրանցման վկայականի, լիցենզիայի և կանոնադրության պատճենները:
  • Ընկերության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը:
  • Առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն` ըստ ապահովագրության տեսակների, դասերի և ենթադասերի, այդ թվում ապահովագրության պայմանները և առաջարկվող ապահովագրական սակագները:

 

Նշված տեղեկատվությունը ստանալու համար հարկավոր է ներկայացնել գրավոր դիմում:

Ընկերությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի պահանջվող փաստաթղթերի պատճենները` տպագրական տեսքով ներկայացնելու դեպքում գանձելով ինքնարժեքին հավասար գումար:

Յուրաքանչյուր հաճախորդ, որը օգտվել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ ծառայություններից և ունի բողոք-պահանջ Ընկերության նկատմամբ, կարող է բողոք-պահանջով դիմել Ընկերությանը: Ընկերությունում աշխատանքային ժամերին մշտապես ներկա է պատասխանատու աշխատակից, ով կընդունի և կպատասխանի բողոք-պահանջների հետ կապված բոլոր հարցերին: 

Բողոք-պահանջների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հարկավոր էդիմել Ընկերության պատասխանատու աշխատակցին հետևյալ հեռախոսահամարով` (010) 59 10 10 (ներքին 1300):

Ընկերությունը պարտավոր է բողոք-պահանջը ստանալու պահից 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանել բողոք-պահանջին:

Հաճախորդը բողոք-պահանջի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ:

Ընկերությունը չի կնքել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր:

http://www.fsm.am

Հրապարակված է՝ 2012-11-22 18:25:39