2

Ընկերություններին



Ցանկացած ժամանակակից ձեռնարկություն չի կարող գոյատևել առանց ռիսկերի ապահովագրության: Մեր օրերին այն դառձել է աշխատանքային գործընթացի անտարանջատելի մաս: Ընկերության գույքի, աշխատողների առողջության, ինչպես նաև երրորդ անձանցից ընկերության պատասխանատվության ճշգրիտ ապահովագրությունը հաջողակ աշխատանքի գրավական է: Ապահովագրությունը հանդիսանում է ընկերության ակտիվների լրացուցիչ պաշտպանություն:

Կորպորատիվ ապահովագրությունը ապահովագրության առանձին տեսակ չէ, դա պետք է նշել միանգամից: Այն իր մեջ ներառում է ապահովագրական ընկերության կողմից հաճախորդին տրամադրվող ապահովագրական ծառայությունների ամբողջական համալիր:

Կորպորատիվ հաճախորդների սպասարկումը տարբերվում է մի շարք առանձնահատկություններով: Կորպորատիվ հաճախորդները սովորաբար կնքում են ապահովագրության պայմանագիր միանգամից մի քանի ծառայությունների համար, և դա թույլ է տալիս նրանց օգտվել էական արտոնություններից:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում Դուք կստանաք ոչ միայն Ձեր բիզնեսի համար հուսալի ապահովագրական ծածկույթ ռիսկերի լայն շրջանակից, այլև անհատական մոտեցում՝ հաշվի առնող հենց Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, ինչպես նաև հարմար ու բավականին արագ վկայագրի ձևակերպան հնարավորություն: Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և խնայում ենք Ձեր գումարը: Ընտրելով կորպորատիվ ապահովագրություն մեր մոտ, Դուք խնայում եք Ձեր միջոցները ապահովելով Ձեր բիզնեսի հուսալի պաշտպանություն:

Հրապարակված է՝ 2012-07-24 11:46:12

 

Բեռնել լրացուցիչ

Սակագներ (pdf, 198ԿԲ)