Հոդված



2012-10-05

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության տնօրենը մեդալ է ստացել

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ» մեդալով: Պարոն Գրիգորյանին մեդալը հանձնել է նախարար Արմեն Երիցյանը:

Համաձայն նախարարի հրամանի՝ մեդալը շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի ներդրման ուղղությամբ ցուցաբերած աջակցության համար:


վերադառնալ ցանկ