Հոդված



2014-02-04

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությանը ֆինանսական հաշտարարը կրկին շնորհել է «Լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն» կոչումը

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն արդեն 4-րդ տարին անընդմեջ Հայաստանի Ֆինանսական Հաշտարարի կողմից արժանացել է «Լավագույն համագործակցող ընկերություն» կոչմանը: Անցյալ տարի հայտարարվել էր «Լավագույն համագործակցող աշխատակից» անվանակարգի մասին և այս տարի այն տրամադրվեց առաջին անգամ:

«Ապահովագրական ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից» կոչումը նույնպես տրամադրվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը` հանձինս ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Ստեփան Մինասյանի:

Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը նշեց, որ լավագույն համագործակցող ընկերություններին ընտրելիս հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը եւ մի շարք այլ չափանիշներ:


վերադառնալ ցանկ