202

Առողջության ապահովագրություն



Առողջության կորպորատիվ ապահովագրության համար խնդրում ենք այցելել այս հղումով:

 

Եթե պետական ծառայող եք, ապա Դուք այցելել եք ճիշտ էջ: Այս բաժնում Դուք կգտնեք մանրամասն տեղեկատվություն բժշկական ապահովագրության վերաբերյալ, որը տրամադրվում է Ձեզ սոցփաթեթով և որի ծավալը սահմանված է կառավարության որոշմամբ:

Ծրագիրը հնարավորություն է տալիս պետական կազմակերպությունների աշխատակիցներին ստանալ սոցիալական փաթեթի ներքո երաշխավորված անվճար բուժօգնություն Հայաստանի հանրապետության տարածքում ցանկացած այն բուժհաստատությունում, որը ներառված է սոցիալական փաթեթի շրջանակներում ծառայություններ մատուցող առողջապահական հաստատությունների ցանկում, և խուսափել ավելորդ ծախսերից:

Սոցիալական փաթեթի նպատակն է բարձրացնել պետական ծառայողների սոցիալական ապահովվածության մակարդակը, աշխատակիցների մոտիվացումը և աշխատանքի արդյունավետությունը:

 

2017 թվականի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած սոցփաթեթով առողջության ապահովագրության պայմանագրի արժեքը կազմում է 38,300 դրամ: Բացի դրանից, յուրաքանչյուր աշխատակցին կառավարությունը փոխանցում է ևս 72,000 դրամ , որը կարելի է.

1) ծախսել ընտանիքի անդամի ուսման վրա, ընդ որում տվյալ դեպքում ընտանիքի անդամն են հանդիսանում կինը/ամուսինը և մինչև 27 տարեկան զավակները:

2) օգտագործել հիփոթեքային վարկը մարելու համար:

3) ուղղել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հանգստի վրա:

 

Մեր կայքում Դուք կարող եք գտնել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը առողջության ապահովագրության վերաբերյալ, մասնավորապես.

Ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Դուք տարվա ընթացքում այդ գումարի սահմաններում կարող եք ստանալ հետևյալ բժշկական ծառայությունները.

 

  1. Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
  2. Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
  3. Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում,
  4. Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:

 

Այստեղ կարող եք ծանոթանալ նաև  հաճախ տրվող հարցերին:

Եթե Դուք ունեք հարցեր սոց. փաթեթի (soc patet) վերաբեևրյալ, պարզապես զանգահարեք մեզ շուրջօրյա (012) 88 88 88  հեռախոսահամարով, կամ այցելեք Անձնական ապահովագրության հայտերի կարգավորման կենտրոն: Հասցեն այստեղ է:

Հրապարակված է՝ 2017-10-06 17:00:16