217

Գույքի ապահովագրություն



Գույքի հուսալի ապահովագրություն հաշված րոպեների ընթացքում

Մեր բնականոն կյանքին սպառնում են բազմաթիվ անցանկալի իրադարձություններ: Որևէ անսպասելի տարերային աղետի, հրդեհի կամ անզգուշությամբ բաց թողնված ջրի պատճառով մենք կարող ենք կորցնել մեր գույքը և կրել ահռելի վնասներ, և նույնիսկ ամենաապահով փականները չեն կարող պաշտպանել մեզ դրանից:

Դուք կարող եք ինքներդ ընտրել այն ռիսկերը, որոնցից ուզում եք ապահովագրել Ձեր գույքը. հրդեհ, գողերի ներխուժում, ջրից վնասում և այլն: Բացի այդ, մենք կարող ենք ապահովագրել նաև Ձեր քաղաքացիական պատասխանատվությունը այն դեպքի համար, երբ Դուք կջրեք ոչ միայն Ձեր, այլև Ձեր հարևանների նոր վերանորոգված բնակարանը:

Ընդ որում, ամենևին անհրաժեշտություն չկա գրել դիմում, լրացնել երկար հարցաթերթիկ կամ անցկացնել բնակարանի զննում: Վկայագրի ձևակերպումը կզբաղեցնի ընդամենը 5-10 րոպե:

Անհրաժեշտության դեպքում մեր փորձառու մասնագետները Ձեզ կաջակցեն Ձեր բնակարանի գնի որոշման խնդրում: Ձեր բնակարանի և գույքի հուսալի պաշտպանություն ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ հանդիպել մեր գործակալի հետ կամ այցելել մեր գրասենյակներից որևէ մեկը:

Մենք առաջարկում ենք Բնակարանի ապահովագրության հետևյալ պրոդուկտները.

Բնակարան ակտիվ «ֆիքսված տարբերակներով». բնակարանի ապահովագրության պարզեցված տարբերակ, որով ապահովագրվում է Ձեր բնակարանի ներքին հարդարանքը, տնային գույքը և երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը ինչպես միասին, այնպես էլ առանձին-առանձին, ռիսկերի «ամբողջական փաթեթով» կամ այլ կերպ ասած` բազմաթիվ ռիսկերից (հրդեհ, պայթյուն, ջրից վնասում, տարերային աղետներ, սեփականության նկատմամբ հանցագործություններ և այլն): Ձեզ անհրաժեշտ է ընդամենը ընտրել արդեն իսկ ֆիքսված ապահովագրական ծածկույթներից Ձեզ համար ամենահարմար տարբերակը:

Բնակարան ակտիվ «անհատական հաշվարկ». Այս դեպքում Դուք ինքներդ եք որոշում` բնակարանի որ օբյեկտներն ապահովագրել` բնակարանի կրող կոնստրուկցիաները, ներքին հարդարանքը, տնային գույքը, բնակարանում առկա թանկարժեք իրերը, երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը, ինչ ապահովագրական ռիսկերից (հրդեհ, պայթյուն, ջրից վնասում, տարերային աղետներ, սեփականության նկատմամբ հանցագործություններ և այլն) և ինչ գումարի սահմաններում` ըստ մեր մասնագետների կողմից հաշվարկվող տարբերակների:

Բնակարան ակտիվ «Արձակուրդ». Ընտրելով այս պրոդուկտը` Դուք կարող եք չանհանգստանալ Ձեր Բնակարանի անվտանգության մասին այն ժամանակ, երբ Դուք մեկնում եք արտերկիր և բնակարանը թողնում եք առանց հսկողության: Այս դեպքում ապահովագրվում է Ձեր բնակարանի ներքին հարդարանքը, տնային գույքը և երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը ռիսկերի «ամբողջական փաթեթով» կամ այլ կերպ ասած` բազմաթիվ ռիսկերից (հրդեհ, պայթյուն, ջրից վնասում, տարերային աղետներ, սեփականության նկատմամբ հանցագործություններ և այլն): Անհրաժեշտ է ընդամենը ընտրել առաջարկվող ապահովագրական ծածկույթներից Ձեզ համար ամենահարմար տարբերակը, ինչպես նաև ապահովագրության ժամկետը (ուղևորություն 15 օր, 30 օր կամ 90 օր տևողությամբ մեկ տարվա ընթացքում):

Գնելով գույքի ապահովագրության պայմանագիր Դուք ստանում եք.

  • գույքի ապահովագրական արժեքի արագ և ճշգրիտ որոշում,
  • ապահովագրավճարի արագ և ճշգրիտ հաշվարկ,
  • բնակարանի ներքին հարդարանքը, կահույքը, տեխնիկան, ինժեներական սարքավորումները, երրորդ անձանց կյանքին, առողջությանը և/կամ գույքին վնաս պատճառելու դեպքում քաղաքացիական պատասխանատվությունն ապահովագրելու հնարավորություն:

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2013-08-05 15:20:06