220

Գույքի ապահովագրություն



Եթե իմ բնակարանում ջրի խողովակի վնասման արդյունքում վնասվել է և´ իմ բնակարանը, և´ հարևանի բնակարանը, ո՞վ այդ դեպքում հատուցում կստանա:

Եթե Դուք բացի Ձեր բնակարանն ապահովագրելուց, ապահովագրել եք նաև Ձեր քաղաքացիական պատասխանատվությունը երրորդ անձանց վնաս պատճառելու ռիսկից, ապա հատուցում կստանաք թե Դուք, և թե Ձեր հարևանը:

Ինչպե՞ս է հաշվարկվում վնասի չափը:

Վնասի չափը որոշվում է Ապահովագրողի կողմից` հաշվի առնելով ապահովագրական հատուցման հարցի որոշման համար անհրաժեշտ փաստաթղթերը` ստացված համապատասխան իրավասու մարմիններից/անձանցից:

Ցանկանում եմ ապահովագրել բնակարանը, որը վարձով եմ տալիս: Սակայն, եթե պատահարի մեջ մեղավոր լինի վարձակալը, կստանա՞մ արդյոք հատուցում: Եվ անհրաժե՞շտ է արդյոք վարձակալության պայմանագրի առկայությունը նման դեպքում:

Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում Ապահովագրողը կհատուցի վնասը, եթե ապահովագրության պայմանագրում նշված էր, որ բնակարանը տրվում է վարձով:

Հնարավո՞ր է արդյոք ապահովագրել գույքն առանց կազմակերպության մասնագետի զննման?

Այո, հնարավոր է, եթե այդ գույքի արժեքը գտնվում է Ապահովագրողի կողմից նախատեսված գումարի սահմաններում: Իսկ եթե դրա արժեքն ավելի մեծ է կամ գույքը հանդիսանում է թանկարժեք իր, զարդ, անտիկվարիատ և այլն, ապա այդ դեպքում զննումը պարտադիր է:

Կարո՞ղ եմ ապահովագրել բնակարանիս միայն ներքին հարդարանքը:

Այո, կարող եք:

Պարտադի՞ր է արդյոք ապահովագրել գույքը ռիսկերի «ամբողջական փաթեթով», թե կարելի է ապահովագրել առանձին ռիսկերից:

Դուք կարող եք կնքել ապահովագրության պայմանագիր ինչպես ռիսկերի «ամբողջական փաթեթով», այնպես էլ ըստ ռիսկերի տարբեր համադրությամբ:

Ի՞նչ անել ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում:

Կարևորը խուճապի չմատնվելն է: Իսկ այս հարցի պատասխանի մանրամասն նկարագրությունը տեղադրված է «Գործողությունները ապահովագրական պատահարի դեպքում» էջում:

Հրապարակված է՝ 2012-05-01 03:02:20