24

ԿԱՍԿՈ



Ի՞նչ ռիսկերից է ապահովագրում «ԿԱՍԿՈ» պայմանագիրը:

«ԿԱՍԿՈ» պայմանագրով նախատեսված են հետևյալ ռիսկերը՝ գողություն և ֆիզիկական վնաս:

Ի՞նչ տարբերություն «ԱՊՊԱ» և «ԿԱՍԿՈ» ապահովագրության տեսակների միջև:

Եթե ըստ օրենքի «ԱՊՊԱ» պայմանագրով հատուցվում են պատահարի հետևանքով միայն տուժած կողմին պատճառված վնասները, ապա «ԿԱՍԿՈ» պայմանագիր ունենալու դեպքում հատուցվում են նաև մեղավոր կողմին հասցված վնասները:

Կարիք կա՞ 1986թ.-ի ավտոմեքենայի համար կնքել ԿԱՍԿՈ պայմանագիր:

Ցանկացած իր, այդ թվում նաև ավտոմեքենան, ամեն տարի ենթարկվում է բնականոն մաշվածության: Այդ մաշվածությունը հաշվի է առնվում ցանկացած ապահովագրական ընկերության կողմից հատուցում տրամադրելու դեպքում: Ընդ որում, հին մեքենաների դեպքում մաշվածությունը կարող է գերազանցել 80 տոկոսը, և ապահովագրությունը հաճախորդի համար դառնում է ուղղակի անիմաստ, քանզի նման դեպքում հատուցվում է վնասի ընդամենը 20 տոկոս: Այդ սահմանափակումը կիրառվում է աշխարհի բոլոր երկրներում: Օրինակ՝ Ռուսաստանում, այն կազմում է 7-10 տարեկան: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ավտոմեքենաների շուկայի յուրահատկությունները, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունում սահմանվել է 15 տարվա սահմանափակում: Ավելի հին ավտոմեքենայի դեպքում հաճախորդը չի ստանում կրած վնասներին համարժեք հատուցում:

Հրապարակված է՝ 2012-04-30 02:12:48


Բեռնել լրացուցիչ

ԿԱՍԿՈ ապահովագրության պայմաններ (pdf, 454ԿԲ)

Սակագներ (pdf, 198ԿԲ)