252

Ուսուցման համակարգ



ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գերակա նպատակներից է Հայաստանում ապահովագրական ոլորտի զարգացման խթանումը. այսօր ոլորտում մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերի սղությունն ակնհայտ է: Այդ է պատճառը, որ ընկերության աշխատակիցները պարբերաբար անցնում են հատուկ ադապտացիոն ուսուցում. Մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման համար ընկերությունում ստեղծված են բոլոր պայմանները: Աշխատակիցները հնարավորություն ունեն օգտվելու ՌԳՍ online ուսուցման կայքից, սովորելու բիզնես դպրոցում, ինչպես նաև Ռուսաստանում լավագույնը ճանաչված ՌԳՍ համալսարանում:

Բացի այդ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը: Ընկերությունը կարևորում է գրագետ, խոստումնալից երիտասարդներին աջակցելու և նրանց ապահովագրության ոլորտում ակտիվորեն ներգրավելու հիմնախնդիրները: Հայաստանում գործունեություն ծավալելու առաջին իսկ օրերից ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունը սահմանել է անվանական կրթաթոշակ «ապահովագրական գործ» մասնագիտությունն ուսումնասիրող լավագույն ուսանողների համար: 

Մոտ ժամանակներում պլանավորվում է ավելացնել այն ԲՈՒՀ-երի ցանկը, որոնց լավագույն ուսանողները հնարավորություն կունենան ստանալ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ  կրթաթոշակը, նաև նախատեսվում է տարբեր մրցույթների անցկացում` այդ թվում ռեֆերատների մրցույթի իրականացում: Այս կերպ ընկերությունը ոչ միայն ներդրում է կատարում կրթության մեջ, այլև աջակցում է գիտական մեծ ներուժ ունեցող երիտասարդ ուսանողներին, քաջալերում է նրանց` «ապահովագրական գործ»  մասնագիտություն առավել խորը ուսումնասիրելու ձգտումը` դրանով իսկ պրակտիկայում ցուցաբերելով սոցիալական պատասխանա­տվություն: Նման մոտեցումն առանձնահատուկ կարևորվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից և մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում, քանի որ կրթված երիտասարդությունը մեր պետության զարգացումը, մեր ազգի առաջընթացն ապահովող ամենակարևոր ներուժն է:

Հրապարակված է՝ 2012-07-24 14:18:43