253

Ուսանողների մրցույթ



ՄՐՑՈՒՅԹ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Մրցույթի անցկացման ժամանակահատվածը հոկտեմբեր-մայիս 2015-2016թ.

 

Մասնակիցները. Հայաստանի ԲՈՒՀ-երի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողներ (4-րդ կուրսի և մագիստրատուրայի 1 և 2 կուրսերի ուսանողներ):

 

1-ԻՆ ՓՈՒԼ՝ ՌԵՖԵՐԱՏՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուսանողը գրում է ռեֆերատ` ընտրելով  որևէ թեմա ստորև ներկայացված ցուցակից: Ընտրված թեման  կարելի է փոխել ոչ ուշ, քան  մինչև գրանցման ավարտը /2015 հոկտեմբերի 31-ը/` գրավոր տեղեկացնելով այդ մասին Ընկերությանը` student@rgs.am  հասցեով:

 Ռեֆերատների թեմաները.

1.       Ապահովագրական խարդախությունն անձնական ապահովագրության ոլորտում, մասնավորապես՝ առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրության ոլորտներում: Կանխման և հայտնաբերման մեթոդները՝ լավագույն միջազգային փորձը և կիրառելիությունը Հայաստանում:

2.       Առողջության պարտադիր ապահովագրության Հայաստանում ներդրման հեռանկարները և հնարավոր խոչընդոտները: Լավագույն միջազգային փորձը և կիրառելիությունը Հայաստանում:

3.       Վտանգավոր արտադրական օբյեկտների ապահովագրություն՝ լավագույն միջազգային փորձը և զարգացման հեռանկարները Հայաստանում:

4.       Մասնագիտական պատասխանատվության պարտադիր և կամավոր ապահովագրություն՝ լավագույն միջազգային փորձը և զարգացման հեռանկարները Հայաստանում:

5.       Արտադրողի պատասխանատվության ապահովագրություն՝ լավագույն միջազգային փորձը և զարգացման հեռանկարները Հայաստանում:

6.        Գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների ամբողջական կորստի կամ վնասի ապահովագրությունը (այդ թվում` հիմնվելով բերքատվության, եղանակի, եկամտի ինդեքսների վրա) և զարգացման հեռանկարները Հայաստանում:

7.       Ուղիղ ապահովագրություն (առցանց վաճառքներ)՝ լավագույն միջազգային փորձը և զարգացման հեռանկարները Հայաստանում:

 

Ռեֆերատների ներկայացման  պահանջները.

 

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային տարբերակներով /ուղարկել student@rgs.am  հասցեով/:

Ծավալը` 20-30 էջ (36000-54000 նիշ)` ներառյալ տիտղոսաթերթը, բովանդակությունը, ներածությունը, հիմնական տեքստը, ամփոփումը, օգտագործված աղբյուրների և գրականության ցանկը:

Տառատեսակը` Unicode, չափը` 12:

Էջերի, նկարների և աղյուսակների համարակալումը պարտադիր է:

Աշխատանքի հանձնման վերջնաժամկետը 2015թ. դեկտեմբերի 10-ը:

 

Ներկայացված աշխատանքները գնահատվելու են  ընկերության առաջատար մասնագետների կողմից /յուրաքանչյուր ռեֆերատ ստուգվելու է առնվազն 3 մասնագետի կողմից/: Առավելագույն բալեր հավաքած ռեֆերատների հեղինակները կպաշտպանեն իրենց աշխատանքներն Ընկերության ղեկավարներից և առաջատար մասնագետներից բաղկացած հանձնաժողովի առջև:

 

Մրցանակներ.

Լավագույն ռեֆերատների հեղինակները կստանան դրամական պարգև` 100,000 դրամի չափով, և երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն:

 

2-ՐԴ ՓՈՒԼ` ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԻ ՄՇԱԿՈՒՄ

1-ին ենթափուլ. Ուսուցողական դասընթացների և պրակտիկ աշխատանքների անկցկացում. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության առաջատար մասնագետների կողմից կանցկացվեն ուսուցողական դասընթացներ՝ «Բիզնես գործընթացները ապահովագրական ընկերությունում»  «Ապահովագրական պրոդուկտների մշակումը» և այլ թեմաներով, ինչպես նաև  Ընկերության տարբեր բաժիններում ուսանողները կմասնակցեն  պրակտիկ  աշխատանքերի:

2-րդ ենթափուլ. Սեփական ապահովագրական պրոդուկտի մշակում:

Պրոդուկտի մշակումից հետո ուսանողները կպաշտպանեն իրենց աշխատանքները Ընկերության  ղեկավարներից և առաջատար մասնագետներից բաղկացած հանձնաժողովի առջև:

 

Մրցանակներ.

 

Բոլոր հաղթողներին կտրվեն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության պատվոգրեր և դրամական մրցանակներ.

·         1-ին տեղ` 300,000 ՀՀ դրամ

·         2-րդ տեղ` 200,000 ՀՀ դրամ

·         3-րդ տեղ` 100,000 ՀՀ դրամ

 

ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿ

Եռօրյա ստաժավորում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում` Մոսկվայում:

Ստաժավորման ծրագիրը`

·         Այցելություն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի ապահովագրական բաժին

·         Այցելություն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի հայտերի կարգավորման կենտրոն

·         Մասնակցություն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի մասնագետների կողմից անցկացվող դասընթացին

·         Մասնակցություն դասընթացի Մոսկվայի լավագույն համալսարաններից մեկում

Գլխավոր մրցանակը շնորհվում է մրցույթում հաղթող ճանաչված ուսանողին: Ճանապարհորդության ժամանակ նրան  կարող է ուղեկցել գիտական ղեկավարը:

Մրցույթի արդյունքները կլուսաբանվեն հայկական ԶԼՄ-ներում և «ГОССТРАХ» կորպորատիվ թերթում:

 

Դիմելու ընթացակարգը

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել մինչև 2015թ. հոկտեմբերի 31-ը: Դիմորդները պետք է նամակ ուղարկեն student@rgs.am հասցեով` հակիրճ նկարագրելով, թե որտեղից են իմացել մրցույթի մասին, ինչու են որոշել մասնակցել մրցույթին և նշեն իրենց կողմից ընտրված թեման: Եթե նախատեսվում է դասախոսի` որպես գիտական ղեկավարի մասնակցություն, ապա անհրաժեշտ է նշել վերջինիս անունը, ազգանունը և պաշտոնը:

Նամակի ստորագրությունը պետք է պարունակի ուսանողի հետևյալ տվյալները` անուն, ազգանուն, ԲՈՒՀ-ի անվանում, ֆակուլտետ/կուրս, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե: Կից ֆայլով պետք է ուղարկել նաև ուսանողական տոմսի լուսապատճենը:

Հրապարակված է՝ 2015-10-26 18:19:11