254

Մրցույթներ և ակցիաներ



Մրցակցային ոգի

2010 թվականից սկսած ամեն տարի ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության վաճառք իրականացնող աշխատակիցների համար կազմակերպվում են տարբեր մասնագիտական մրցույթներ.

Մեզ մոտ կազմակերպվում են մրցույթներ` տարբեր անվանակարգերով.

  1. «Երևան քաղաքի լավագույն գործակալ» անվանակարգ
  2. «Հայաստանի մարզերի լավագույն գործակալ» անվանակարգ
  3. «Երևան քաղաքի լավագույն գրասենյակային վաճառքի մենեջեր» անվանակարգ
  4. «Հայաստանի մարզերի լավագույն գրասենյակային վաճառքի մենեջեր» անվանակարգ
  5. «Երևան քաղաքի լավագույն գործակալական խմբի ղեկավար» անվանակարգ
  6. «Հայաստանի մարզերի լավագույն գործակալական խմբի ղեկավար» անվանակարգ
  7. «Երևան քաղաքի լավագույն սպասարկման կետի ղեկավար» անվանակարգ
  8. «Հայաստանի մարզերի լավագույն սպասարկման կետի ղեկավար» անվանակարգ

Հաղթողները որոշվում են տարվա ընթացքում իրականացված վաճառքի ծավալների և աշխատանքի որակի հիման վրա: 

Վաճառքի ծավալներով լավագույն արդյունք ցուցաբերած աշխատակիցներին շնորհվում են հավաստագրեր և արժեքավոր մրցանակներ:

 

Մրցանակները շնորհվում են

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը մեր երկրի ամենախոշոր ապահովագրական ընկերությունն է, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալներ: Նրանցից շատերը ոչ միայն բարեխիղճ կատարում են իրենց առօրյա աշխատանքը, այլև՝ հասնում փայլուն արդյունքների: Մենք  բարձր  ենք գնահատում  այդպիսի աշխատակիցներին. նրանք շատ կարևոր են Ընկերության համար: Լավագույններին խրախուսելու համար գործում է կորպորատիվ մրցանակների համակարգ:

շքանշաններ են շնորհվում աշխատանքային ձեռքբերումների համար, տարբեր նախագծերում անհատական ներդրումների և այլ ակնառու հաջողությունների համար: Կորպորատիվ մրցանակները շնորհվում են տարին մեկ անգամ:

Հրապարակված է՝ 2012-07-24 14:13:41