259

Շին-Մոնտաժային ռիսկերից ապահովագրություն



Շինության օբյեկտները միշտ պարունակում են բարձր ռիսկ թե՛ տվյալ օբյեկտի սեփականատիրոջ, թե՛ շինարարի, և թե՛ շրջապատի համար: Շին-մոնտաժային աշխատանքների շրջանակում ընգրկվում է ռիսկերի լայն շրջանակ՝ կապված ոչ միայն շին-մոնտաժային գործընթացի անմիջական իրականացման գործընթացի հետ, այլև շինարարական տարածքում գտնվող գույքի կորստի ռիսկերի՝ շինարարական նյութեր, շինարարական տեխնիկա, ժամանակավոր շինություններ: Լրացուցիչ կարող է ապահովագրվել երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվությունը: Շին-մոնտաժային աշխատանքները ներառում են նաև բազմաթիվ այլ ռիսկեր, որոնք ընգրկվում են փաթեթի մեջ ելնելով օբյեկտի առանձնահատկություններից:

 

Իսկ ինչո՞ւ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԲԻԶՆԵՍ:

  • Յուրօրինակ համապարփակ առաջարկ է՝ մշակված հատուկ իրավաբանական անձանց համար:
  • Ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է:
  • Յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջմունքների նկատմամբ անհատական մոտեցում է: Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից՝ Դուք ինքնուրույն եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը, այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը, իսկ մեր մասնագետները Ձեզ կօգնեն այդ հարցում:
  • Հնարավորություն է միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով, որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը: Հատուկ կրոս-զեղչերի շնորհիվ՝ միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի, քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագիր կնքելը:
  • Պարզեցված ձևակերպում է. ապահովագրավճարի հաշվարկը ունիֆիկացված է և տևում է մի քանի րոպե:
  • Ճկուն սակագնային քաղաքականություն է՝ ճիշտ հաշվարկած ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը:
  • Վնասների կարգավորումն արդյունավետ է՝ հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԻ կուտակած փորձի վրա ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց՝ նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում, ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ:

 

Քանի որ մեր կորպորատիվ պրոդուկտները շատ ճկուն են, մենք կօգնենք Ձեզ ընտրել Ձեր ընկերության համար ամենահարմար տարբերակը: Ուղղակի զանգահարեք կամ գրեք մեզ:

Ռուզաննա Ասատրյան 59-10-10 լր. 1231 RAsatryan@rgs.am

Հրապարակված է՝ 2015-10-26 17:22:45

 

Բեռնել լրացուցիչ

Սակագներ (pdf, 198ԿԲ)