263

Դժբախտ պատահարներից ապահովագրություն



Դուք կարող եք ապահովագրել Ձեր աշխատակիցներին այնպիսի պատահարներից, որոնք վտանգ են ներկայացնում են իրենց կյանքի և առողջության համար և կարող են հանգեցնել մարմնական վնասվածքների, հիվանդության, հաշմանդամության կամ մահվան: Հիմնականում ընկերությունները դժբախտ պատահարներից ապահովագրությունը ձեռք են բերում առողջության ապահովագրության հետ մեկտեղ:

 

Իսկ ինչո՞ւ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԲԻԶՆԵՍ «ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ»:

  • Յուրօրինակ համապարփակ առաջարկ է՝ մշակված հատուկ իրավաբանական անձանց համար:
  • Ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է:
  • Յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջմունքների նկատմամբ անհատական մոտեցում է: Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից՝ Դուք ինքնուրույն եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը, այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը, իսկ մեր մասնագետները Ձեզ կօգնեն այդ հարցում:
  • Հնարավորություն է միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով, որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը: Հատուկ կրոս-զեղչերի շնորհիվ՝ միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի, քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագիր կնքելը:
  • Պարզեցված ձևակերպում է. ապահովագրավճարի հաշվարկը ունիֆիկացված է և տևում է մի քանի րոպե:
  • Ճկուն սակագնային քաղաքականություն է՝ ճիշտ հաշվարկած ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը:
  • Վնասների կարգավորումն արդյունավետ է՝ հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԻ կուտակած փորձի վրա ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց՝ նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում, ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ:

 

Քանի որ մեր կորպորատիվ պրոդուկտները շատ ճկուն են, մենք կօգնենք Ձեզ ընտրել Ձեր ընկերության համար ամենահարմար տարբերակը: Ուղղակի զանգահարեք կամ գրեք մեզ:

Արմինե Բադալյան 59-10-10 լր. 1450 ABadalyan@rgs.am

Հրապարակված է՝ 2013-01-14 16:42:31