278

Անվանական կրթաթոշակներ



Մենք սատարում ենք լավագույն ուսանողներին

Ապահովագրությունը հետաքրքիր ոլորտ է, և լավ մասնագետ դառնալու համար մեծ ջանքեր են պահանջվում:

Հայաստանում մեր գործունեության առաջին իսկ տարվանից ապահովագրություն ուսումնասիրող ուսանողներից լավագույններին մենք շնորհում ենք ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ անվանական կրթաթոշակ: Ընտրված ուսանողները տվյալ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս ստանում են 25,000 դրամ: Ավելին՝ թոշակակիրները հնարավորություն  են ստանում առաջնահերթության կարգով մասնակցելու Ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին,  իրենց նախընտրելի մասնագիտական բաժիններում ստաժավորում անցնելու, ինչպես նաև  մասնակցելու թափուր հաստիքների  համար հայտարաված մրցույթներին:

 

Որ ԲՈՒՀ-երն են ներառված ծրագրում

  • Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բաժին
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ), Ֆինանսական ֆակուլտետ, Ապահովագրական գործ բաժին
  • Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ), Ագրոբիզնես և շուկայաբանության ֆակուլտետ, Ապահովագրական գործ բաժին
  • Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ (ՀՖՀՀ), ֆինանսական ֆակուլտետ, Բանկային գործ և ապահովագրություն բաժին 

 

Ով կարող է ստանալ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ կրթաթոշակ

Կրթաթոշակին կարող են հավակնել նշված ֆակուլտետների 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր սովորում են բարձր առաջադիմությամբ և ունեն մեծ ցանկություն մեր ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան:

 

Ինչպես ներկայացնել կրթաթոշակ ստանալու հայտ

  • Անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկ, որը կարող եք ներբեռնել էջի աջ կողմում
  • Գրել մոտիվացիոն նամակ (հակիրճ նկարագրել, թե որտեղից եք իմացել մրցույթի մասին, ինչու եք որոշել մասնակցել մրցույթին, ինչ հաջողություններ, ձեռքբերումներ եք ունեցել մինչ այժմ,  ինչպես եք պատկերացնում Ձեր ապագան)
  • Լրացված հարցաթերթիկը և մոտիվացիոն նամակն ուղարկել student@rgs.am էլ. հասցեին
  • Նամակի ստորագրությունը պետք է պարունակի անուն, ազգանուն, ԲՈՒՀ-ի անվանում, ֆակուլտետ/կուրս, ՄՈԳ, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե

Ոչ լիարժեք դիմումները չեն դիտարկվի:

 

Ընտրության փուլերը

  • Հայտերի դիտարկում
  • Խմբային հարցազրույց
  • Պրակտիկ առաջադրանքներ/թեստ
  • Անհատական հարցազրույց

Մրցույթի ժամկետների և պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010-59-1010, լրացուցիչ 1720: Եթե հեռախոսով խոսել չեք սիրում, ապա գրե՛ք Ձեր հարցը student@rgs.am հասցեին:

 

 

Հրապարակված է՝ 2018-10-16 16:49:15

 

Բեռնել լրացուցիչ

Հարցաթերթիկ (docx, 70ԿԲ)