Հոդված



2015-05-09

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը շնորհավորել է վետերաններին:

Աշխատակիցներն այցելեցին Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ մարզերում բնակվող բոլոր վետերաններին: Նրանք շնորհավորեցին վետերաններին և հանձնեցին նրանց նվերներ:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ղեկավարությունը շեշտում է, որ շատ կարևոր է, որ վետերաններին հիշենք և օգնություն ցուցաբերենք: Կարևոր է նաև, որ այսօր մեր երիտասարդները նույնպես ճանաչեն այդ մարդկանց, ովքեր եղել են այս Հաղթանակը կերտողները, իմանան մեր պատմությունը, նաև իմանան, ինչ մեծ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը: Պետք է միշտ հիշել Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին և երախտապարտ լինել նրանց:  

Facebook սոցիալական ցանցի ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կորպորատիվ էջում հրապարակվելու են լուսանկարներ և ամենահետաքրքիր հիշողությունները, որ կիսել էին աշխատակիցների հետ 160 վետերաններ:


վերադառնալ ցանկ