283



Եթե Ձեզ հետ ինչ-որ բան է պատահել, անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

 

Քայլ 1

Լրացրեք հայտը կայքի միջոցով կամ զանգահարե՛ք Ձեր (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով և փոխանցե՛ք հետևյալ տեղեկությունները.

  • Անուն ազգանուն
  • Պայմանագրի համար
  • Գանգատը
  • Կոնտակտային հեռախոսահամար
  • Եթե ունեք նախընտրելի բուժհաստատություն, նշեք այն

Եթե իրավիճակը կրիտիկական է, անհապաղ զանգահարե՛ք շտապ օգնություն, որից հետո 24 ժամվա ընթացքում զանգահարե՛ք Ձեր պայմանագրում նշված հեռախոսահամարով` (012) 88 88 88 և փոխանցեք վերոնշյալ տեղեկությունները:

Քայլ 2

Սպասեք և մեր բժիշկ-փորձագետը Ձեզ հետ կզանգահարի: Նրա հետ Դուք կկոորդինացնեք Ձեր գործողությունները՝ ուր գնալ, ում դիմել, ինչ փաստաթղթեր վերցնել և այլն:

Եթե այցելեք մեր ընկերության հետ համագործակցող բուժհաստատություն (ցանկը կարող եք նայել աջ մենյուում), Ձեզ կլինի առավել հարմար, քանի որ այդ հաստատություններում մենք ունենք հատուկ կոորդինատորներ, որոնք կաջակցեն Ձեզ այցելության ընթացքում:

Եթե այցելեք այլ բուժհաստատություն, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի այնտեղից վերցնել բոլոր փաստաթղթերը և 45 օրվա ընթացքում ներկայացնել ապահովագրական ընկերություն:

Փաստաթղթերի ցանկը կարող եք բեռնել էջի աջ մասից:

Հրապարակված է՝ 2016-11-30 11:41:23