297

Ապահովագրական լուր



Ողջույն...

Ուրախ ենք Ձեր այցելության համար` «Ապահավագրական Լուր» հաղորդաշարի հատուկ էջ:

Դուք արդեն գիտեք, որ հեռուստատեսային այս նախագիծը տեղեկատավական-ճանաչողական հաղորդում է, որի գլխավոր նպատակը հասարակության իրազեկումն է ապահովագրության ոլորտի մասին:

Ապահովագրությունը, որպես նոր երևույթ մեր երկրում, կարիք ունի ավելի լայն և ավելի մանրակրկիտ լուսաբանման:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը, հավատարիմ մնալով Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու իր առաքելությանը, ձեռնամուխ եղավ այս նախագծի իրագործմանը, սկսած 2011թ-ից:

Այն եթեր է հեռարձակվում Հանրային Հեռուստատեսությամբ յուրաքանչյուր շաբաթ օր: Ամսական ունենում ենք երկու թարմ հաղորդում` երկու կրկնությամբ: Մենք չափազանց ակտիվ ենք նաև սոցիալական ցանցերում, և ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել նաև դրանց միջոցով:

Մեր հաղորդումներում ներկայացնելով ապահովագրական շուկայի կարևորագույն իրադարձությունները, ապահովագրական պրոդուկտների առանձնահատկությունները՝ փորձում ենք հասարակությանն ավելի ու ավելի մոտեցնել այս օղակին, որպեսզի ձևավորենք կիրթ, ապահովագրական իր իրավունքներին տիրապետող, ապահովագրությունից ճիշտ օգտվող հասարակություն:

Մենք միշտ պատրաստ ենք պատասխանել՝ ապահովագրությանը վերաբերող Ձեր հարցերին և նամակներին:

Մենք միասին կարող ենք «Ապահովագրական Լուր»-ը դարձնել միակ ուղեցույցը` հայաստանյան ապահովագրական շուկայում:

 

«Ապահովագրական Լուր» հաղորդաշարի ստեղծագործական թիմ

Հրապարակված է՝ 2013-10-31 10:02:20