3

Ձեր կողքին



Ապահովագրական դե՞պք է պատահել. պահպանեք հանգստություն, մենք Ձեր կողքին ենք:

Առաջին հերթին զանգահարեք (012) 88 88 88 հեռախոսահամարով: Հեռախոսահամարնը աշխատում է շուրջօրյա, և մեր աշխատակիցները Ձեզ կհուշեն՝ ինչ անել և ինչ պետք չէ անել:

Այս բաժնում մենք մանրամասն կպատմենք, թե ինչ է անհրաժեշտ անել տարբեր ապահովագրական պատահարների (կայանման վայրում քերծված մեքենայից մինչև Ձեր յախտայում հրդեհի բռնկման դեպքերը) ժանանակ:

 

Ապահովագրության էությունը հատուցում ստանալու մեջ է: Որպեսզի մենք հատուցենք Ձեզ պատճառված վնասը անհրաժեշտ է.

1) Ձեզ հետ տեղի ունեցածը արձանագրվի համապատասխան լիազոր մարմիններում

2) Դուք գրեք դիմում և մեզ ներկայացնեք փաստաթղթեր

Դրանից հետո Ձեզ վճարվում է հատուցում: Այդ ամբողջ գործընթացը կոչվում է հայտերի կարգավորում: Եթե դեպքը ճանաչվում է ապահովագրական, ապա ապահովագրական ընկերությունը՝ այսինքն մենք, հատուցում ենք Ձեր կրած վնասները (մեքենայի վերանորոգում, բժշկական խորհրդատվություն կամ բուժում և այլն):

Ձեր ապահովագրական վկայագրում նշված է ժամկետը, որի ընթացքում մենք պարտավոր ենք Ձեզ վճարել գումարը: Օրինակ՝ ԿԱՍԿՈ պայմանագրի դեպքում այն կազմում է 15 աշխատանքային օր: ԱՊՊԱ պայմանագրով նշված ժամկետները սահմանված են օրենքով և տարբերվում են որոշակի դեպքերում: Իհարկե, մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Դուք ստանաք փոխհատուցում առավելագույնս արագ: Սակայն, որոշ դեպքերում դա մեզանից չէ կախված:

Մեր հաճախորդների համար սպասարկման հնարավորինս բարձր մակարդակ և հարմարավետություն ստեղծելու նպատակով մենք ապահովում ենք.

1. Որակ

Մեր աշխատողները պրոֆեսիոնալ են: Միայն անցյալ՝ 2015 թվականին, մենք վճարել ենք ավելի քան 4,5 միլիարդ հատուցում: Մեզ մոտ հատուցում ստացած մարդկանց 90 տոկոսը պատրաստ են խորհուրդ տալ իրենց ծանոթներին ապահովագրվել մեր ընկերությունում: Սակայն մենք մտադրված չենք կանգ առնել: Մենք ուշադիր հետևում ենք սպասարկման որակին և մեր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությանը:  

2. Արագություն

Մենք երաշխավորում ենք, որ մեր ընկերությունում Դուք կստանաք ամենաօպերատիվ սպասարկումը և հատուցում առավելագույնս կարճ ժամկետում: Ինչպես և Դուք, մենք չենք սիրում հերթեր և քաշքշուկներ: Ահա թե ինչու մենք ստեղծել ենք հայտերի կարգավորման երկու կենտրոն: Մեկը գտնվում է Երևան, Հալաբյան փողոց 9/4 հասցեում և իրականացնում է գույքային վնասների կարգավորում: Երկրորդը գտնվում է Երևանում՝ Վարդանանց 15 հասցեում. այդ կենտրոնի աշխատակիցները՝ ապահովագրողները և բժիշկները, կարգավորում են անձնական, այսինքն առողջությանը պատճառված վնասները: Կենտրոնները հագեցված են ժամանակակից սարքավորումներով:

Հալաբյանի մեր կենտրոնում լինում է շատ մարդ, քանի որ մենք ունենք ամենաշատ ԱՊՊԱ հաճախորդներ, և ամենաշատ հատուցումներ վճարող ընկերությունն ենք: Այդտեղ մենք տեղադրել ենք հերթի կառավարման էլեկտրոնային համակարգ, որպեսզի ստեղծենք մեր քաղաքացիների համար առավել հարմարավետ պայմաններ, և նրանք չսպասեն ավելի քան 5 րոպե: Բացի դրանից, մենք ստեղծել ենք ցանկացած օրվա և ժամի համար կտրոնը հենց մեր կայքից վերցնելու հնարավորություն: Պետք է ուղղակի կայքի առաջին էջում սեղմել բաները և կատարել ընտրություն:

Մենք անում ենք ամեն ինչ, որ Դուք Ձեզ հասանելի փողը ստանաք օպերատիվ և առանց սթրեսի, և ստիպված չլինեք սպասել:

3. Թափանցելիություն

Մենք շատ բան գիտենք ապահովագրության մասին և մշակում ենք պրոդուկտները հաշվի առնելով Ձեր շահերը: Մենք ոչինչ չենք թաքցնում և բացահայտ նշում ենք, թե որ դեպքերում է Ձեր վկայագիրն ապահովում ծածկույթ, և որ դեպքերն են հանդիսանում բացառություն: Այդ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է կայքի այն էջերում, որոնք Դուք դիտում եք վկայագիր ձեռք բերելուց առաջ: Թաքցնելու բացարձակ ոչինչ չունենք` մենք համարում ենք, որ Դուք իրավունք ունեք իմանալու, թե ինչ եք ձեռք բերում:

4. Հանգստություն

Հայտերի կարգավորման գործընթացի ընթացքում Ձեզ սպասարկող մեր աշխատակիցներն ունեն տհաճ իրավիճակում հայտնված մարդու հետ շփվելու մեծ փորձ: Նրանք գիտեն, թե ինչպես կարելի է օգնել սթրեսային իրավիճակում գտնվող հաճախորդին: Եվ առավել ևս, հստակ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ անել կոնկրետ դեպքում: Հավատացե՛ք, եթե տեղի է ունեցել Ձեր վկայագրով նախատեսված պատահար, պետք է սկզբից մեզ զանգահարել՝ ոչ ոք մեզանից լավ չի օգնի և չի տա ավելի լավ խորհուրդ:   

 

 

Խորը շունչ քաշեք, Դուք հուսալի ձեռքերում եք:

Հրապարակված է՝ 2016-11-28 19:20:23