Հոդված



2015-09-04

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՅՈՎ ԱՅՑԵԼԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության աշխատակիցները բարեգործական այց կատարեցին Գյումրի քաղաքի Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն: Ուսումնական տարվա սկզբին գիշերօթիկ դպրոցի բոլոր սաները ապահովագրական ընկերությունից ստացան անվանական նվերներ:

Այս տարվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ներկայացուցիչներն առաջին բարեգործներն էին, որ այցելեցին այս հաստատությունը: Երեխաները դիմավորեցին հյուրերին մեծ ոգևորությամբ և ողջունեցին ելույթներով:

Շնորհակալական խոսքում տնօրեն Անահիտ Կարապետյանն ասաց. «Աստվածահաճո գործը միշտ արժանի է գովեստի: Բարեգործությունը ոչ մի ժամանակներում չի դիտվել որպես պարտականություն: Այն բխում է երեխաների հանդեպ ունեցած մարդկային սիրուց և ջերմ վերաբերմունքից»:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության «ԳՅՈՒՄՐԻ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ֆարզադյանն ընկերության բոլոր աշխատակիցների անունից շնորհավորեց երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և հանձնեց նվերները: Նա նշեց, որ մանկական հաստատություններում ապրող երեխաներին իրոք լուրջ ուշադրություն է պետք: Ընկերությունը հնարավոր օգնություն է ցուցաբերում երեխաներին նրանց հոգսերը թեթևացնելու համար:


վերադառնալ ցանկ