302

Ապագայի գործակալ



«Ապագայի գործակալ» մրցույթը  

Մեկնարկում է մրցույթի մասնակիցների հավաքագրումը Գյումրիում և Վանաձորում: Տեղերի քանակը սահմանափակ է: 

Դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 4-ը: Դիմելու համար ուղարկեք ինքնակենսագրությունը futureagent@rgs.am էլ. փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Ապագայի գործակալ»: 

Ինչու՞ մասնակցել 

Ապահովագրությունը մեր օրերի ամենահեռանկարային և դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ոլորտի առաջատարն է, որտեղ իրենց կարիերան են սկսել շատ ու շատ երիտասարդներ, ովքեր այսօր դարձել են արհեստավարժ մասնագետներ և պատրաստ են իրենց գիտելիքներով ու փորձով կիսվել Ձեզ հետ, միասին բացահայտել յուրաքանչյուրիդ պոտենցիալը, օգնել Ձեզ ապահովագրության մեջ գտնել անձնական կարիերայի պլանավորման և կայուն եկամուտ ստանալու բանաձևը:

Եվ այսպես, եթե Դուք.

  • ունեք միջին մասնագիտական, բարձրագույն կրթություն կամ դեռ ուսանող եք
  • ունեք բավականաչափ ազատ ժամանակ՝ ակտիվ աշխատանքով զբաղվելու համար

Եվ իհարկե.

  • ակտիվ եք, նախաձեռնող ու նպատակասլաց
  • սիրում եք շփվել մարդկանց հետ և կարողանում եք համոզել նրանց
  • պատրաստ եք նոր մասնագիտություն ձեռք բերել
  • շատ եք ուզում գումար վաստակել
  • ապա եկե՛ք ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ, միացեք մեր հզոր թիմին, և Ձեր ցանկությունները դարձրեք իրական...

Իսկ ինչից սկսել.

Մասնակցեք «Ապագայի գործակալ» մրցույթին, ձեռք բերեք համապատասխան գիտելիքներ ու մասնագիտություն, ձևավորեք Ձեր հաճախորդների բազան, ընդլայնեք գործնական կապերի շրջանակները և Ձեր գումարը վաստակեք ինքներդ:

Մեր մասնագետները պատրաստ են Ձեզ ապահովելու որակյալ ուսուցմամբ, նպաստելու անհրաժեշտ հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, պատրաստ են սովորեցնելու, թե ինչպես կարելի է կառավարել ազատ ժամանակը և վաստակել մեծ գումարներ ապահովագրության ոլորտում:

Իսկ Դուք պատրա՞ստ եք փորձել Ձեր ուժերը:

Եթե այո, ուրեմն ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը հետևյալ էլ. փոստին՝ futureagent@rgs.am՝ նամակի վերնագրում նշելով «Ապագայի գործակալ»: 

Հարցերի դեպքում զանգահարեք: Հեռ. (010) 59 10 10, ներքին համար 1720

Հրապարակված է՝ 2017-07-21 17:34:01