383

Բժշկական օգնություն արտասահմանում



Վերջին տարիների ընթացքում մեզ համար սովորական է դարձել մեքենաները, գույքն ապահովագրությունով պաշտպանելը: Այսօր արդեն հնարավորություն կա ներդրում կատարել սեփական կյանքի  բարեկեցության մեջ:

 

Գիտե՞ք արդյոք

  • Հայաստանում՝ օնկոլոգիական և սրտանոթային հիվանդություններից մահացության ցուցանիշներն ամենաբարձրներից են
  • 35 տարեկանից  կտրուկ աճում է կրիտիկական հիվանդությունների առաջացման ռիսկը
  • Զարգացած երկրներում՝ շնորհիվ վաղաժամկետ հայտնաբերման և ինովացիոն բուժման մեթոդների, քաղցկեղը հանդիսանում է քրոնիկ հիվանդություն, այլ ոչ թե մահապատիժ:

 

Ապահովագրության առաջարկվող ծրագրի շնորհիվ ապահովագրված անձի համար հասանելի է դառնում բուժումն աշխարհի ամենաառաջադեմ բուժկենտրոններում:

 

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ Միջազգային բժշկական օգնություն» Ծրագիրը մշակվել է Ռոսգոսստրախ ընկերության մասնագետների կողմից ամերիկյան Best Doctors ընկերության հետ համատեղ, որը հիմնվել է 1989 թ.-ին Հարվարդի դպրոցի պրոֆեսորների կողմից: Այս ծրագրով կնքված պայմանագիրը նախատեսում է վտանգավոր հիվանդությունների բուժում արտասահմանյան լավագույն  բժշկական հաստատություններում: Best Doctors ընկերությունը պատասխանատու է արտասահմանում ծառայությունների կազմակերպման համար:

 

Ի՞նչ է ներառում ապահովագրության պայմանագիրը

Ապահովագրական պատահարի դեպքում ծրագրով ապահովվում է.

 

Ախտորոշման հաստատում և բուժման եղանակի ընտրություն.

  • Ախտորոշման խորացված ուսումնասիրություն համաշխարհային առաջատար փորձագետների կողմից
  • Ախտորոշման հաստատում և բուժման առավել արդյունավետ մեթոդի որոնում
  • Համաշխարհային մակարդակի փորձագետների անկախ կարծիք

 

Բուժում աշխարհի լավագույն բուժհաստատություններում

  • Բուժում արտասահմանյան երեք լավագույն բուժհաստատություններից մեկում
  • Բուժման, դեղորայքի ծախսերի վճարում ապահովագրության ծրագրին համապատասխան
  • Աջակցություն մուտքի արտոնագրի ստացման, ուղևորության կազմակերպման, տոմսերի պատվիրման և բնակության հարցերում,
  • Ուղեկցություն բուժհաստատություն ընդունվելիս, գրանցում բժշկի այցի
  • Աջակցություն անհրաժեշտ տեղեկատվությունը բժիշկներին տրամադրելու հարցում, բուժման ընթացքի և որակի վերահսկողություն
  • Տեղեկատվական աջակցություն Ապահովագրված անձին և նրա ընտանիքի անդամներին
  • Դեղորայքի, մինչև բուժման վայրը տեղափոխման և հետդարձի ծախսերի վճարում (եթե նախատեսված է ծրագրով)

 

Ապահովագրական ծածկույթ

  • Չարորակ նորագոյացություններ, ներառյալ` լեյկեմիան, սարկոման և լիմֆոման (բացառությամբ մաշկային լիմֆոմայի)
  • Տարբերակման բարձր աստիճանի դիսպլազիա
  • Աորտակորոնար շունտավորում
  • Սրտի մեկ/մի քանի փականների փոխպատվաստում կամ վերականգնում
  • Նեյրովիրաբուժական միջամտություն
  • Օրգանների/հյուսվածքների փոխպատվաստում
  • Ողնուղեղի փոխպատցաստում

 

Ապահովագրության պայմաններ

 

Ո՞վ կարող է կնքել ապահովագրության պայմանագիրը

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ Միջազգային բժշկական օգնություն» Ծրագրով ապահովագրության պայմանագիր կարող է կնքել գործունակ ֆիզիկական կամ իրավաբանական անձ

 

Ո՞վ կարող է ապահովագրվել

Գործունակ ֆիզիկական անձ, ում տարիքը 1 ամսից մինչև 64 տարեկանը ներառյալ է: Ընդ որում երեխաների ապահովագրությունն իրականացվում է ծնողներից առնվազն մեկի ապահովագրության դեպքում: Եթե մենք ընդունել ենք ապահովագրության անձին մինչև 64 տարեկան տարիքում, ապա նա կարող է վերակնքել ապահովագրության պայմանագիրը մինչև 84 տարեկանը ներառյալ:

 

Ապահովագրության ժամկետը

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով:

Բացի այդ, կիրառվում է սպասման ժամկետ, կամ ժամանակային ֆրանշիզա՝ 90 օր, սկսած պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից, անընդմեջ ապահովագրության առաջին տարում

Ի՞նչ է անհրաժեշտ առողջության ապահովագրության պայմանագիրը կնքելու համար

Ապահովագրության պայմանագրի կնքման հնարավորությունը գնահատելու համար լրացվում է առողջական վիճակի վերաբերյալ կարճ հարցաթերթիկ:  

Լրացուցիչ պայմաններ

  • Ապահովագրության տարածք.

Ամբողջ աշխարհ, բացառությամբ Հայաստանի և Ռուսաստանի 

  • Սպասարկման հետ կապված ծառայություններ.

Բնակություն  5* հյուրանոցում, մեկնումը Բիզնես դասով

  • Արտասահմանում բուժման ավարտից հետո դեղորայքով ապահովում Հայաստանում.

€ 50 000 ամբողջ կյանքի ընթացում

  • Սահմանաչափ ամբողջ կյանքի ընթացքում. 

€ 4 000 000

 

Ծածկույթից բացառությունները

Ծրագրում ներառված չեն առկա հիվանդությունները, ինչպես նաև պայմանագրով սահմանված սպասման ժամկետի ընթացքում առաջացած վիճակները:

  

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չէ: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10: Կամ այցելեք ցանկացած գրասենյակ, որոնց ցանկը, աշխատանքային ժամերը և հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ:

 

 

 

 


Հրապարակված է՝ 2018-05-23 17:12:01