384

Ապագայի գործակալ 50+ նախագիծ



ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Բիզնես դպրոցի լավագույն մասնագետները մշակել են հատուկ ծրագիր, նախատեսված միջին և բարձր տարիքի մարդկանց համար, ովքեր ունեն ազատ ժամանակ, ցանկանում են գումար վաստակել և պատրաստ են սովորել ու փորձել սեփական ուժերը ապահովագրության ոլորտում:

Երկամսյա ուսումնական ծրագիրը նախատեսում է.

Դասընթացներ.

  • Ապահովագրության հիմունքներ
  • ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերության պրոդուկտներ, այդ թվում ԱՊՊԱ
  • Բանակցություն վարելու հմտություններ
  • Վաճառքի հոգեբանություն
  • Վաճառքի հմտություններ
  • Որակյալ սպասարկման հմտություններ

 

 Պրակտիկ աշխատանք.

  • Համակարգչային հատուկ ծրագրով աշխատանք
  • Ապահովագրության պայմանագրի կնքում
  • Հաճախորդի սպասարկում
  • Վաճառքներ գրասենյակում
  • Վաճառքներ հեռախոսով
  • Հաճախորդների սեփական բազայի ստեղծում

 

Կարևոր է.

  • Ուսումն անվճար է
  • Ուսուցումը ազատ գրաֆիկով՝ օրական 3-4 ժամ
  • Մասնակիցներն ուսուցման ընթացքում վաստակում են գումար իրենց վաճառքներից
  • Բարձրագույն կրթությունը և աշխատանքային փորձը պարտադիր չեն
  • Մասնակիցները ստանում են հավաստագրեր

Լավագույն ցուցանիշներով մասնակիցների հետ կկնքվեն պայմանագրեր, և նրանք կգրանցվեն Կենտրոնական Բանկում որպես ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ապահովագրական գործակալ՝ ստանալով համապատասխան լիցենզիա:

Լավագույն գործակալները մեկ տարվա ընթացքում կարող են դառնալ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հաստիքային աշխատող, Ընկերությունում նախատեսված բոլոր արտոնություններից օգտվելու իրավունքով, այդ թվում առողջության ապահովագրությունից:

 

Ինչպե՞ս դիմել

Ուղարկե՛ք  Ձեր ինքնակենսագրությունը futureagent@rgs.am էլ. փոստին՝  նամակի  վերնագրում նշելով «Ապագայի գործակալ 50+»:  

Դիմումներն  ընդունվում  են մինչև 2017թ-ի ապրիլի 16-ը:

Հարցերի դեպքում զանգահարեք մեզ (010) 59 10 10 (ներքին 1720 կամ 5721)

Հրապարակված է՝ 2017-04-04 15:10:59