398

Մինիմեդ և Մինիմեդ Պլյուս



Շատերը ցանկություն են հայտնում ունենալ առողջության ապահովագրություն՝ դա Հայաստանում ամենապահանջված ապահովագրության տեսակն է, սակայն մինչև վերջերս եզակի մարդիկ կարող էին իրենց թույլ տալ այդպիսի «ճոխություն»: Մենք համոզված ենք, որ առողջությունը ճոխություն չէ, և յուրաքանչյուր ոք պետք է ունենա հնարավորություն ձեռք բերել ապահովագրական վկայագիր: Հենց դրան էինք մենք ձգտում, երբ որոշեցինք մշակել լրիվ նոր պրոդուկտ՝ ՄԻՆԻՄԵԴ: Այն թանկ չէ, նախատեսում է հատուցում վիրահատությունների դեպքում և հարմար է շատերի գրպանին:

 

Ո՞վ կարող է ապահովագրվել

ՄԻՆԻՄԵԴ ծրագրով կարող է ապահովագրվել ցանկացած անձ մինչև 65 տարեկան` պայմանագիրն առաջին անգամ կնքելու դեպքում:

Պայմանագրի վերակնքումը հնարավոր է մինչև 70 տարեկան:

 

Որքա՞ն արժե պայմանագիրը

Պայմանագրի արժեքը 1 տարվա համար կազմում է.

ՄԻՆԻՄԵԴ ծրագրով – 10,000 դրամ

ՄԻՆԻՄԵԴ ՊԼՅՈՒՍ ծրագրով – 15,000 դրամ

 

Ո՞րն է ՄԻՆԻՄԵԴ և ՄԻՆԻՄԵԴ ՊԼՅՈՒՍ ծրագրերի տարբերությունը

ՄԻՆԻՄԵԴ ծրագրով առավելագույն հատուցումը կազմում է 200,000 դրամ

ՄԻՆԻՄԵԴ ՊԼՅՈՒՍ ծրագրով առավելագույն հատուցումը կազմում է 400,000 դրամ

Հատուցման չափը հաշվարկված է Հայաստանի բուժհաստատությունների կողմից սահմանված շուկայական գների հիման վրա: Հետևաբար դեպքերի մեծ մասում վիրահատության համար ծախսերը կհատուցվեն ամբողջությամբ:

 

Ի՞նչն է հատուցվում

Արդեն ԱՌԱՋԻՆ ՏԱՐՎԱ ընթացքում ՄԻՆԻՄԵԴ ծրագրով տրամադրվում է ծածկույթ առավել տարածված վիրահատական հիվանդությունների համար, որոնք որոշակի ժամանակ կարող են ընթանալ առանց ախտանիշների կամ առանձնապես չեն անհանգստացնում, և այդ կարծես թե առողջ մարդու մոտ արագ զարգանում է սուր վիճակ, որը պահանջում է շտապ վիրահատական միջամտություն: 

  • Ընդհանուր վիրաբուժություն
    • սուր ապենդիցիտներ, օղակված ճողվածքներ, աղիստամոքսային օրգանների թափածակում, աղիների անանցանելիություններ, տարածուն պերիտոնիտ
  • Սիրտ-անոթային
    • վերին և ստորին վերջույթների երակների թրոմբոզներ
    • վերին և ստորին վերջույթների զարկերակների թրոմբոզներ
    • աորտայի անևրիզմայի շերտազատում կամ պատռվածք
    • Նեյրովիրաբուժություն
  • Գինեկոլոգիա
  • Ուրոլոգիա
  • ԼՕՌ
  • Ակնաբուժություն
  • Վնասվածքաբանություն

Հիվանդությունների (որոնց գծով վիրահատական միջամտությունը հանդիսանում է ապահովագրական պատահար ապահովագրության առաջին իսկ տարվա ընթացքում)  ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ:

 

Ապահովագրության ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ սկսած ապահովագրական ծածկույթը ներառում է.

  • Բազմաթիվ չարորակ հիվանդությունների (I ստադիայում) վիրահատական բուժում.
    •  Ձվարանի, արգանդի, շագանակագեղձի, ստամոքսի, աղիների, երիկամի, վահանագեղձի և այլ օրգանների
  • Տարածված հիվանդությունների ստացիոնար բուժում.
    •  Ինսուլտ, ինֆարկտ, թոքաբորբ, հեպատիտ Ա

և այլ հիվանդություններ: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Սահմանափակումներ

Մենք միտք չունենք թաքցնելու մեր հաճախորդներից որևիցե բան ու պարզ գրում ենք, թե ինչը չի հանդիսանում ապահովագրական պատահար: Եվ մենք երբեք ոչինչ չենք գրում մանր տառերով...

Ուշադրություն դարձրեք, որ ՄԻՆԻՄԵԴ ծրագրում կիրառվել է սպասման ժամկետ: Դա նշանակաում է, որ պայմանագիրը սկսում է գործել կնքելուց հետո որոշակի ժամանակ անց: Տվյալ դեպքում ռիսկերն ուժի մեջ են մտնում 7 օր, 3 կամ 6 ամիս հետո: Հենց դա թույլ տվեց մեզ չպահանջել հաճախորդից անցնել թանկարժեք բուժզննում, սահմանել մատչելի գին, ինչպես նաև թույլ տվեց որոշակի լուրջ ռիսկեր ներառել պայմանագրում առաջին իսկ տարվանից: ԵՎ ուշադրություն դարձրեք, որ պայմանագիրը վերակնքելու դեպքում ոչ մի սպասման ժամկետ չի կիրառվում:

 

Ի՞նչ փաստաթղթեր անհրաժեշտ չեն հատուցում ստանալու համար

  • Մեզ պետք չեն փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Ձեզ նշանակվել է վիրահատական բուժում
  • Մեզ պետք չեն փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Դուք վճարել եք վիրահատության համար
  • Մեզ պետք չեն տեղեկանքներ, որ մինչև վիրահատության իրականացում Դուք եղեկ եք առողջ

 

 

Ուղղակի.

  • ներկայացրեք էպիկրիզ կամ ամբուլատոր քարտի քաղվածք, որում նշված է, որ Ձեզ արել են վիրահատություն
  • մեզ անհրաժեշտ է փաստաթուղթ, որտեղ նշված են անցկացված հետազոտությունների արդյունքները (մեր բժիշկ-փորձագետները կհուշեն, թե կոնկրետ որն է պետք)
  • չմոռանաք Ձեր անձնագիրը
  • վերցրեք Ձեզ հետ նաև ապահովագրության պայմանագիրը կամ հայտնեք պայմանագրի համարը:

 

 

Հրապարակված է՝ 2018-05-23 17:02:01