404

Գյուղատնտեսության ապահովագրություն



2019 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը։

 

Ինչը կարելի է ապահովագրել

Ծիրան՝ բոլոր բուսաձևեր, ծառերի տարիքը պետք է լինի 4-ից մինչև 30 տարեկան

Խաղող՝ բոլոր բուսաձևեր, վազերի տարիքը պետք է լինի 4 տարեկանից բարձր

Մեկ կադաստրային վկայագրի կամ վարձակալության պայմանագրի ներքո գտնվող հողատարածքը պետք է ապահովագրվի ամբողջությամբ:

 

Ինչից կարելի է ապահովագրել (ապահովագրական ռիսկեր)

Ապահովագրական ռիսկ է կոչվում այնպիսի իրադարձություն, որի տեղի ունենալու նպատակով ձեռք է բերվում ապահովագրության պայմանագիրը: 2020 թվականի համար ապահովագրության պայմանագրով ապահովագրության ենթակա են երկու ռիսկեր.

  • «կարկուտ ու հրդեհ»
  • «Գարնանային ցրտահարություն»

Գյուղատնտեսը կարող է մեկ ապահովագրության պայմանագրով իր հողատարծքը միանգամից ապահովագրել երկու նշված ռիսկերից:

 

Որ մարզերում է գործելու ապահովագրությունը

«Կարկուտ ու հրդեհ» ռիսկը՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Վայոց Ձոր, Տավուշ ու Կոտայք մարզերում

«Գարնանային ցրտահարություն» ռիսկը՝ Արմավիր և Արարատ մարզերում

 

Որտեղից և երբ կարելի է ձեռք բերել ապահովագրության պայմանագիր

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիրը հնարավոր է ձեռք բերել այն մարզերի մասնաճյուղերից, որոնք ներառված են պիլոտային ծրագրում: Մասնաչյուղերի և գրասենյակների հասցեները և այլ կոնտակտային տվյալները կարող եք տեսնել այստեղ:

2020 թվականի բերքի համար ապահովագրության պայմանագիրը կարող եք կնքել.

  • «Կարկուտ ու հրդեհ» ռիսկով՝ մինչև 2020թ.-ի մարտի 20-ը
  • «Գարնանային ցրտահարություն» ռիսկով՝ մինչև 2020թ.-ի փետրվարի 15-ը

 

Ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը

2020 թվականի բերքի համար կնքված ապահովագրության պայմանագիրը տարածվում է այն դեպքերի վրա, որոնք տեղի են ունեցել.

  • Ծիրանը գարնանային ցրտահարությունից ապահովագրելու դեպքում – 2020 թվականի մարտի 1-ից մինչև օգոստոսի 25-ը
  • Ծիրանը կարկուտից և հրդեհից ապահովագրելու դեպքում – 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 25-ը
  • Ծիրանը՝ մեկ պայմանագրով «կարկուտ և հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից միաժամանակ ապահովագրելու դեպքում – 2020 թվականի մարտի 1-ից մինչև օգոստոսի 25-ը
  • Խաղողը գարնանային ցրտահարությունից ապահովագրելու դեպքում – 2020 թվականի մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը
  • Խաղողը կարկուտից և հրդեհից ապահովագրելու դեպքում – 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը
  • Խաղողը՝ մեկ պայմանագրով «կարկուտ և հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից միաժամանակ ապահովագրելու դեպքում – 2020 թվականի մարտի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը

 

Գյուղատնտեսության ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

  1. Անձնագիր
  2. Հողամասի սեփականության վկայականը, վարձակալության պայմանագիրը կամ այլ իրավական փաստաթղթեր
  3. Լրացրած ապահովագրական դիմում (հավելված 1)

 

Ինչ գումարի կարելի է ձեռք բերել ապահովագրություն

2020 թվականի համար առաջարկվում է ծածկույթի 5 տարբերակ: Գյուղատնտեսն իրավունք ունի ընտրել առաջարկվող ծածկույթներից ցանկացածը.

Ապահովագրական ծածկույթ/ 1 հա

Ծիրան

Խաղող

1

400 000 ՀՀ դրամ

750 000 ՀՀ դրամ

2

600 000 ՀՀ դրամ

1 000 000 ՀՀ դրամ

3

800 000 ՀՀ դրամ

1 250 000 ՀՀ դրամ

4

1 000 000 ՀՀ դրամ

1 500 000 ՀՀ դրամ

5

1 200 000 ՀՀ դրամ

1 800 000 ՀՀ դրամ

Ծիրանի՝ գարնանային ցրտահարությունից ապահովագրության պայմանագիր կնքելիս գյուղատնտեսը կարող է հատուցման առավելագույն չափ ընտրել ապահովագրական գումարի (ծածկույթի) 50%-ը կամ 100%-ը:

 

Ապահովագրության պայմանագրի արժեքը

Ապահովագրության պայմանագրի գինը կախված է հետևյալ գործոններից.

  • Մշակաբույսի տեսակ
  • Ռիսկի տեսակ
  • Հողատարածքի չափ
  • Ապահովագրական ծածկույթ, որն ընտրել է ֆերմերը
  • Ռիսկային գոտի
  • Սուբսիդավորման չափ

 

Ռիսկային գոտի

Հիդրոօդերեւութաբանության ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա պիլոտային ծրագրի մեջ մտած բոլոր մարզերի համայնքներին տրվել են ռիսկային գործակից կարկտահարության և ցրտահարման համար՝ կախված վերջին տարիների ընթացքում նշված երևույթների հաճախականությունից։ Հայաստանի բոլոր համայնքները բաշխվել են ըստ 5 ռիսկային գոտիների:

Օրինակ՝ Արմավիր մարզի Արևիկ համայնքը գտնվում է կարկտահարության 2-րդ ռիսկային գոտում, իսկ Քաղցրաշենը՝ 4-րդ։ Այսինքն՝ Քաղցրաշեն համայնքում կարկուտ ավելի հաճախ է տեղի ունենում, քան Արևիկում. արդյունքում Արևիկ համայնքի բնակիչները ապահովագրության համար վճարելու են ավելի փոքր գումար, քան Քաղցրաշենի բնակիչները։

Սուբսիդավորման չափը՝ պետությունը սուբսիդավորելու է ապահովագրական վճարը, որն գյուղատնտեսը վճարելու է ապահովագրական կազմակերպությանը։ Սուբսիդիան կազմելու է 50% կարկուտ և հրդեհից ապահովագրելու դեպքում և 60% գարնանային ցրտահարումից ապահովագրելու դեպքում։ 


Սուբսիդավորման չափը

Պետությունը սուբսիդավորում է ապահովագրավճարը, որը գյուղատնտեսը պետք է վճարի ապահովագրական կազմակերպությանը պայմանագրի համար։

«Կարկուտ և հրդեհ» ռիսկերից ապահովագրվելու դեպքում սուբսիդիան 50% է

«Գարնանային ցրտահարում» ռիսկից ապահովագրելու դեպքում 60% է

Օրինակ՝ գյուղատնտեսը Արմավիրի մարզի Հացիկ համայքնից է։ Նա ունի 0.5հա ծիրանի այգի, որի համար որպես ապահովագրական ծածկույթ նա ընտրել է 800,000 ՀՀ դրամ (1հա համար)։

Հաշվարկ՝

  • Մշակաբույսի տեսակը                                                         ծիրան

  • Ռիսկի տեսակը                                                            կարկուտ և հրդեհ             
  • Հողատարածքի չափը                                                  0.5 հա
  • Գյուղատնտեսի կողմից ընտրված ծախսի մակարդակը              800,000 (1 հա)       
  • Ռիսկային գոտին                                                                 Հացիկ՝ ռիսկային գոտի 4` 6.8%
  • Սուբսիդավորման չափը                                                        50%

 

 Ապահովագրության արժեքը = 800,000 x 0.5 x 6.8% = 27,200 դրամ

Սուբսիդիա = 50%

Վճարման ենթակա գումար = 27,200 х 50% = 13,600 դրամ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Նույն մշակաբույսի և տարածքի համար կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարությում ռիսկերից միաժամանակ ապահովագրվելու դեպքում գյուղատնտեսը կստանա 10% զեղչ ապահովագրության պայմանագրով սահմանված արժեքից։

 

Ուշադրություն՝ եթե ուզում եք իմանալ, թե որ ռիսկային գոտում է գտնվում Ձեր հողատարածքը, ապա սեղմեք այստեղ:

 

 

Հրապարակված է՝ 2019-10-25 18:01:06