Հոդված



2016-03-25

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփեց գործընկերների աշխատակիցների համար հայտարարված մրցույթի արդյունքները

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը 2015թ.-ին հայտարարեց առաջին մրցույթը ապահովագրական պրոդուկտներ այն վաճառողների համար, ովքեր հանդիսանում են գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներ: Ամենաբարձր ցուցանիշներ ապահոված  լավագույն աշխատողներին Ընկերությունը հանձնեց արժեքավոր մրցանակներ:

Մրցանակաբաշխությունն անցավ հանդիսավոր արարողությամբ: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության խորհրդի անդամ Սոնա Դալալյանն իր ուղերձում նշեց, որ Ընկերությունը Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար դառնալու գրավականներից մեկը իր աշխատակիցներն են, գործակալները և ռազմավարական գործընկերները. «Նմանօրինակ մրցույթները կդառնան ավանդույթ: Մենք միշտ երախտապարտ կլինենք և կխրախուսենք մեր գործընկերներին և նրանց աշխատակիցներին: Որպես հաստատում ասվածի, Ընկերության 95-ամյակի տարելիցին, կհայտարարվի նոր մրցույթ»:


վերադառնալ ցանկ