46

Արտասահման մեկնողների ապահովագրություն



Մենք ձգտում ենք մեր ապահովագրական պրոդուկտները դարձնել ամենահուսալին, այդ իսկ պատճառով մեր պայմանագրերը ներառում են առավելագույն քանակությամբ հնարավոր ռիսկեր, որոնցից էլ մենք Ձեզ պաշտպանում ենք:

Արտասահման մեկնողների(աջակցության) ապահովագրական վկայագրով մենք հատուցում ենք հետևյալ ծախսերը.

  1. Բժշկական ծախսեր կապված շտապ և անհետաձգելի բուժօգնության տրամադրման, ինչպես նաև ամբուլատոր և ստացիոնար բուժման
  2. Բուժտրանսպորտային ծախսեր, շտապ օգնության մեքենայով կամ այլ տրանսպորտային միջոցով մոտակա բուժհաստատություն տեղափոխում, ինչպես նաև տեղափոխում Հայաստանի տարածք բուժման ավարտից հետո
  3. Մահվան դեպքում աճյունի հայրենադարձման համար նախատեսված ծախսեր
  4. Ապահովագրական պատահարի վերաբերյալ մեզ հետ հեռախոսով կապվելու համար ծախսեր
  5. Անհետաձգելի ատամնաբուժական օգնության տրամադրման հետ կապված ծախսեր՝ Ապահովագրության պայմանագրով նախատեսված սահմանաչափի շրջանակներում 
  6. Արտակարգ իրավիճակում բարեկամի ժամանում արտասահման` Ձեզ մոտ
  7. Առանց խնամքի մնացած Ձեր անչափահաս երեխաների Հայաստան էվակուացիայի հետ կապված ծախսերը:

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2017-03-22 19:20:03