50

Արտասահման մեկնողների ապահովագրություն



Ո՞րտեղ կարելի է կնքել ապահովագրության պայմանագիր:

Ապահովագրության պայմանագիր կարելի է ձեռք բերել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ցանկացած սպասարկման գրասենյակից, որոնց հասցեները կարող եք նայել այստեղ:

Բացի դրանից, Դուք կարող եք ինքնուրույն գնել պայմանագիրը մեր կայքում՝ անցնելով տվյալ հղումով: Համակարգը պարզ է և ապահով: Եթե Ձեր անձնագիրը և բանկային քարտը ձեռքի տակ են, ապա վկայագիրը լրացնելու և գնելու ամբողջ գործընթացը կտևի ընդամենը 5 րոպե:

Ի՞նչից է կախված ապահովագրական վկայագրի գինը:

Ապահովագրական վկայագրի արժեքը կախված է ուղևորության օրերի քանակից, այցելության երկրից և ապահովագրվող անձի տարիքից:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրության պայմանագիր կնքելու համար:

Ապահովագրության պայմանագիր գրասենյակում կամ գործակալի միջոցով կնքելու համար հարկավոր է Ձեր ներկայությունը (պայմանագիրը ստորագրելու համար) և վերցրեք Ձեզ հետ անձնագիրը, իսկ պատճենը մենք կհանենք:

Եթե որոշել եք ձեռք բերել պայմանագիրն ինքնուրույն՝ օնլայն, ապա ձեռքի տակ պետք է ունենալ անձնագրի տվյալները և բանկային քարտ: Մեր համակարգը սպասարկում է Visa և Master քարտեր:

Ի՞նչ է պետք անել ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում

Կարևորը խուճապի չմատնվելն է: Իսկ մանրամասն նկարագրված այս հարցի պատասխանը տեղադրված է «Գործողությունները ապահովագրական պատահարի դեպքում» էջում:

Ի՞նչ չափով են իրականանում ապահովագրության պայմանագրով հատուցումները:

Ապահովագրական հատուցման առավելագույն չափը` Ապահովագրական գումարը, սահմանվում է Պայմանագրով: Ուշադրություն դարձրեք, որ որոշ ծախսերի հատուցման գծով սահմանված են սահմանափակումներ: Դրանց մանրամասն նկարագրությունը ներկայացված է Ապահովագրության պայմաններում՝ 4-րդ և 10-րդ բաժիններում:

Ո՞ւր դիմել ապահովագրական պատահարի դեպքում:

Ապահովագրական պատահար տեղի ունենալուն պես անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հարկավոր է զանգահարել պայմանագրում նշված աջակցող ընկերության հեռախոսահամարով` հայտնելով ապահովագրության Պայմանագրի տվյալները։ Ի դեպ, աջակցող ընկերության հետ հաղորդակցման ծախսերը հատուցվում են այդ ծախսերը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։

Հայաստան վերադառնալիս Ձեզ հարկավոր է Ձեզ մոտ առկա՝ ծախսերը հավաստող բոլոր փաստաթղթերը տրամադրել անձնական ապահովագրության գծով մեր ընկերության հայտերի կենտրոն, որը գտնվում է Երևան, Վարդանանց 15/61 հասցեում (Վարդանանց և Խանջյան փողոցների անկյունում):

Հրապարակված է՝ 2018-11-12 16:45:30