Հոդված



2016-12-22

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Ըստ Gallup International Ասոցիացիայի Հայաստանյան Ներկայացուցչության կողմից կազմակերպված հետազոտության արդյունքների՝ Հայաստանում լավագույն ապահովագրական ընկերություն է ճանաչվել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը: Դա երրորդ հետազոտությունն է, և 3-րդ տարին անընդմեջ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ ստանում է սպառողների ամենաբարձր գնահատականները և՛ Երևանում և՛ մարզերում:

«Հայաստանի Լավագույն Ապահովագրական ընկերություն 2016» դիպլոմը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ներկայացուցչին հանձնեց Gallup International Ասոցիացիայի Հայաստանյան Ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:

Արամ Նավասարդյանը նշեց. «Ամբողջ Հայաստանի տարածքում անցկացված հարցումների արդյունքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը գրանցում է ամենաբարձր արդյունքներն արդեն 3-րդ անգամ անընդմեջ: Ընկերությունն ունի շատ բարձր ճանաչողություն հասարակության շրջանում, տրամադրում է բարձր որակի ծառայություններ, ու սպառողը ճանաչում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ որպես իր բնագավառում լավագույնը»: Ընդ որում Gallup-ի տնօրենը շեշտեց, որ սպառողները կարևորում են սպասարկման բոլոր փուլերի բարձր որակը՝ ինչպես պայմանագրերի ձևակերպումը, այնպես էլ հատուցման գործընթացը:

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «Սա երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության հաճախորդներին, անձնակազմին և գործակալներին, որովհետև բոլորն ունեն իրենց ուրույն ներդրումը: Մենք կանգ առնելու մտադրություն չունենք, ծառայությունների որակի բարելավման աշխատանքները շարունակվելու են»:


վերադառնալ ցանկ