Հոդված



2017-02-17

Հայտարարվել են «Ապահովագրական պրոդուկտների լավագույն վաճառող» բանկերի աշխատակիցների միջև մրցույթի արդյունքները

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն օրերս ամփոփեց համագործակցող բանկերի աշխատակիցների միջև հայտարարված «Ապահովագրական պրոդուկտների լավագույն վաճառող» մրցույթը:

            Արդեն երկրորդ անգամ հիմնական անվանակարգում հաղթող է դառնում Հայբիզնեսբանկի աշխատակիցը: Գլխավոր մրցանակակիրը՝ հիփոթեքային և սպառողական վարկավորման բաժնի ղեկավար Արտյոմ Պետրոսյանն, արդեն մոտակա օրերին կմեկնի մեկշաբաթյա ուղևորության դեպի ծովափնյա երկիր: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից որպես մրցանակ տրամադրված ուղեգիրն ապահովում է կացություն 5-աստղանի հյուրանոցում «All Inclusive» ծրագրով:

            Բացի այդ, հաղթող է որոշվել նաև «Բանկի՝ ապահովագրական պրոդուկտների լավագույն վաճառող» անվանակարգում: Բոլոր մասնակից-բանկերի լավագույն աշխատակիցները ստացան նվեր քարտեր և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կորպորատիվ հուշանվերներ:

            «Բանկի լավագույն վաճառող» անվանակարգում հաղթող են ճանաչվել.

           

ՎՏԲ-Հայաստան Բանկ - Անուշիկ Անթառանյան

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ - Տաթևիկ Պապիկյան

Կոնվերս Բանկ - Եղիշե Սարիբեկյան

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ - Դիանա Ադամյան

Արարատբանկ - Սուսաննա Հախվերդյան

Արցախբանկ   - Վահե Միքաելյան

Անելիք Բանկ  - Աստղիկ Օհանյան

Ֆինքա ՈՒՎԿ - Մհեր Գրիգորյան

 

Մրցանակաբաշխության հանդիսակարգը անցկացրեցին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանը և խոշոր գործընկերների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Լիլիա Մարտիրոսյանը:

Պարոն Նավասարդյանը շնորհավորեց հաղթողներին և նշեց, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության համար բանկերը հանդիսանաում են ռազմավարական գործընկերներ: «Մենք միջոցներ կձեռնարկկենք, որպեսզի ակտիվացնենք վաճառքների այս ուղին և առավել բարձր մակարդակի հասցնենք բանկերի և մեր ընկերության համար փոխշահավետ համագործակցությունը: Բանկերի աշխատակիցների համար ավանդույթ դարձած մրցույթն արդյունավետ գործիք է, որը մեզ թույլ է տալիս առավել իրատեսորեն գնահատել շուկայի հնարավորությունները և հաստատել ավելի սերտ կապեր: Հուսով եմ, ո արդեն այս տարի մրցույթում մասնակցող բանկերի թիվը կավելանա: Եվ թո՛ղ միշտ հաղթի ուժեղագույնը»:


վերադառնալ ցանկ