Հոդված



2017-06-09

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հովանավորեց երեխաների մասնակցությունը Թումո ամառային ճամբարին

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն այս տարի հովանովորեց Արցախի և Գյումրիի սահմանամերձ գյուղերից ընտրված ֆինանսապես անապահով և ուսման ջիղ ունեցող 2 երեխայի մասնակցությունը ԹՈՒՄՈ ամառային ճամբարին:

Թումո ճամբարն ամեն ամառ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հավաքում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հարյուրավոր պատանիների, ովքեր օգտվում են վերջին տեխնոլոգիաների ոլորտում սովորելու և յուրահատուկ բազմամշակույթ միջավայրի մասնիկ դառնալու հնարավորությունից։

Ճամբարի ծրագրի շրջանակներում պատանիներն անցնում են Թումոյի խիտ և ինտենսիվ կրթական ծրագրով: Ուսուցման ընթացքում պատանիները հաղորդակից են դառնում ներկայիս արվեստի և տեխնոլոգիաների ոլորտներին, ինչն իրենց օգնում է ավելի ճկուն ձևով կողմնորոշվել ներկայիս աշխարհում մասնագիտական առաջընթաց ունենալու գործում։

Կրթական և ճամփորդական այս փորձառության ընթացքում նրանք ծանոթանում և ընկերանում են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող իրենց հասակակիցների հետ՝ փոխանակվելով իրենց փորձով և զանազան մշակույթներով։

 

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը կարևորում է երեխաների և երիտասարդների մտավոր և ստեղծագործական զարգացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը և աջակցումը Հայաստանում:


վերադառնալ ցանկ