53

Այցելու



Դժվար պահին Դուք չեք զգա Ձեզ միայնակ օտար երկրում:

Պաշտպանում ենք Ձեր հյուրերին

«Այցելու» ապահովագրական ծրագիր՝ մատչելի ապահովագրություն օպտիմալ ապահովագրական ծածկույթով:

«Այցելու» պրոդուկտը նախատեսված է ինչպես ֆիզիկականայնպես էլ իրավաբանական անձանց համար: Այն պաշտպանում է ժամանակավորապես ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող արտերկրի քաղաքացիների դրամական միջոցները՝ կապված այնպիսի չնախատեսված ծախսերի հետ, ինչպիսիք են բժշկական ծախսերը կամ երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությանը վերաբերող ծախսերը:

Ապահովագրված անձ կարող են հանդիսանալ ժամանակավոր ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող մինչև 65 տարեկան օտարերկրյա քաղաքացիները: Ծրագիրը նախատեսում է  պայմանագրի կնքման պարզեցված տարբերակ:

Մեր առավելությունները

«Այցելու» ապահովագրական ծրագիրը ներառում է.

  • ապահովագրական ծրագրի շրջանակներում բոլոր անհրաժեշտ ծախսերի հատուցում
  • գործող պայմանագրի ժամանակահատվածում անփոփոխ ապահովագրավճար, մենք մեզ վրա ենք վերցնում բուժհաստատությունների կողմից մատուցվող բժշկական ծառայությունների գների բարձրացման ռիսկը
  • սեփական շուրջօրյա դիսպետչերային ծառայությունը թույլ է տալիս ապահովագրված անձանց ստանալ որակյալ բժշկական խորհրդատվություն: Կարող եք դիմել անհետաձգելի բժշկական օգնության համար օրվա ցանկացած ժամին` անկախ ապահովագրված անձի գտնվելու վայրից
  • մատուցվող ծառայության բարձր մակարդակ. համագործակցությունն առաջատար բժշկական կենտրոնների հետ թույլ է տալիս երաշխավորել ապահովագրված անձանց օպերատիվ և որակյալ բժշկական ծառայության մատուցում տարածքային լավագույն բուժհաստատություններում, որոնք ունեն որակավորված մասնագետներ, արդի բժշկական սարքավորումներ:
  • Սովորաբար արտասահմանում գնած արտերկիր մեկնողների ապահովագրության վկայագիրը չի տրամադրում երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրություն:

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2017-06-19 15:56:50

 

Բեռնել լրացուցիչ

«Այցելու» ապահովագրության պայմաններ (pdf, 0ԿԲ)

Սակագներ (pdf, 198ԿԲ)